Նոր տրենդ՝ որոշ պատգամավորներ ու նոր քաղաքական դեմքեր նաև «քննիչ» են, «դատախազ» և «դատավոր», ՍԴ և ՄԻԵԴ որոշումներ են կայացնում

Շուրջ մեկ տարի է հանրային կյանքում սկսվել է քննարկումների, տեսակետների բախումների, կարծես թե, վերջ չունեցող փուլ: Այս անվերջանալի փուլում իրավագիտակից քաղաքացու գաղափարին փոխարինելու եկավ թեժ գծերի մոլուցքը, զարգացման ճանապարհի փոխարեն հասարակությունն ընտրեց միմյանց բզկտելու, իրար դեմ չարանալու ուղին: Եվ որպես հետևանք՝ Հայաստանում արդեն գրեթե յուրաքանչյուրն իրեն դատավոր է կարգել և հրապարակային դատավճիռներ է կայացնում: Սա ակնհայտ է դառնում, երբ ուսումնասիրում ես քաղաքական հանրային դեմքերի հայտարարությունները: Երբ անհիմն հայտարարություններ արվում են հասարակության լայն շերտերի կողմից, դա կարելի է բացատրել սոցցանցերում ինքնադրսևորման անհաջող փորձերով, բայց երբ հանրային դեմքերը որպես հաստատված ճշմարտություն են ներկայացնում իրենց վարկածներն ու եզրահանգումները, ապա դա ոչ միայն քաղաքական մանիպուլյացիայի վկայություն է, այլ ծանր հարված է պետական ինստիտուտներին: Տրենդ սա է. որոշ պատգամավորներ, նոր քաղաքական դեմքեր նաև «քննիչ» են, «դատախազ» և «դատավոր», ՍԴ և ՄԻԵԴ որոշումներ են կայացնում: Այս գործելաոճը ծանր հարված է հասցնում պետության հիմքերին, երկրում իրավական տեռորի հիմք դնում: Արդեն ավանդույթ է դարձել մեղավորներ նշանակելը, հրապարակային մարդկանց արժանապատվությունը ոտնահարելը, բարի համբավը արատավորելը, սուտ մեղադրանքներ ներկայացնելը, փաստերը խեղաթյուրելը: Եվ հետո, որպես վերջին ակորդ՝ պահանջել կամ դիմել իրավապահներին քրեական գործ հարուցել։ Սա բառիս բուն իմաստով 21-րդ դարի 37 թվականն է։ 37-ի էությունը սա է եղել, մնացածը տեխնիկական տարբերություններ են։ Երբ եղավ դատարանների շրջափակման կոչերը, անցանկալի դաավորներից ազատվելու կոչերը, ես ասել եմ, որ սա շատ ավելի խորքային վտանգ է, քան մեկ-երկու քրեական գործերը, մեկ-երկու ցանկալի դատավճիռ ստանալու ձգտումը։ Այսօրվա մթնոլորտը և այսօրվա միտումները նաև դատական համակարգի ցուցադրական արժեզրկման և դատական համակարգի ուղղորդված հարձակումների հետևանքն է։ Պաշտոնյաների այսպիսի անհիմն ագրեսիվությունը և մարդկանց հրապարակավ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու ու վարկաբեկելու գործելաոճը խարխլում են քաղաքակիրթ հանրային տրամադրությունները: Ամենայն պատասխանատվությամբ զգուշացնում եմ. սա ունի նաև ավելի վտանգավոր փուլ՝ աստված չանի, այս նույն մարդիկ կամ նրանց ազդեցության տակ գտնվողները մի օր էլ որոշեն, որ դատավճիռներն ի կատար ածողներն էլ են իրենք: Չհամարեք սա չափազանցություն. ամեն փուլ սովորաբար ունենում է իր տրամաբանական զարգացման շղթան։ Հ. Գ. Գրելու ընթացքում ուզում էի ասածիս մեկ-երկու օրինակ նշել։ Ընթացքում հասկացա, որ դրանց թիվը մի քանի տասնյակ է, մեկը մյուսից վտանգավոր։ Եվ հնարավոր չէ նշել մեկը, ստորադասելով մյուսները։ Պատրաստ եմ այլ ձևաչափերով ավելի բացել ասածս, ցույց տալու այն վտանգավորության պոտենցիալը, որի մեջ ընկղմվում ենք բոլորս։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

դիտվել է 408 անգամ
Լրահոս
Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am