«Բարսելոնայի» կազմը՝ «Դեպորտիվոյի» դեմ
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնան» կհյուրընկալվի Լա Կորունիայի «Դեպորտիվոյին»: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի կազմ են վերադարձել կիսապաշտպաններ Արդա Թուրանն ու Ռաֆինյան, պաշտպան Ալեյշ Վիդալը դուրս է մնացել հայտացուցակից: Ժերար Պիկեն որակազրկված է դեղին քարտերի պատճառով: Ժերեմի Մաթյոն ու Թոմաս Վերմալենը վնասվածքներ ունեն: «Բարսելոնա» Կլաուդիո Բրավո, Մարկ-Անդրե Տեր Շտեգեն - Դուգլաս, Ռակիտիչ, Սերխիո, Ալվես, Արդա, Ինյեստա, Սուարես, Մեսի, Նեյմար, Ռաֆինյա, Մասկերանո, Բարտրա, Մունիր, Ալբա, Սերխի Ռոբերտո, Ադրիանո: Ապրիլի 20-ին կայանալիք «Դեպորտիվո» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: 33 տուրից հետո «Բարսելոնան» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաեւ Մադրիդի «Աթլետիկոն», որն ապրիլի 20-ին կհյուրընկալվի Բիլբաոյի «Աթլետիկին» (22:45-ին):