Ղարաբաղյան գոտում ինչից է անհանգստացած Մոսկվան․ մեկնաբանում է ռուս քաղաքագետը

«Նույն մոտեցումը կա նաև ԼՂ հակամարտության դեպքում, Ռուսաստանը չի ցանկանում իրավիճակի լարում և ներդնում է ջանքեր գոնե ստատուս-քվոյի պահպանման համար»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին գրանցված լարվածության առնչությամբ։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին ծավալված իրադարձություններին, ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը հակասում է կողմերի միջև հրադադարի ռեժիմի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել, և երկու կողմերում էլ կան վիրավորներ։

«Ցավակցում ենք զոհված զինծառայողի հարազատներին և մտերիմներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,- նշել է նա:

Զախարովայի խոսքով` լարվածության աճը հակասում է կողմերի այն հայտարարություններին, որոնք վերաբերում են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև անթույլատրելի է համարել իրավիճակի հետագա էսկալացիան և հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ուժի կիրառումից և միջոցներ կիրառել իրավիճակը կայունացնելու համար։

Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ։

Ալեքսանդր Սկակովի գնահատմամբ՝ այս դեպքում Մոսկվայի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրների դիրքորոշումներին, քանի որ չեն պահպանվում Դուշանբեի պայմանավորվածությունները։

Բայց Մոսկվան, նրա խոսքով, անհանգստացած է, քանի որ Դուշանբեի պայմանավորվածություններն են ոտնահարվում, որոնք հնարավոր դարձան, այդ թվում՝ Մոսկվայի ջանքերի շնորհիվ։

«Նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ Մոսկվան չի ցանկանում լարվածություն հատկապես, երբ արդեն իսկ լարված է տարածաշրջանում իրավիճակը տարբեր երկրների միջև հարաբերությունների պատճառով, և լուրջ լարվածությունը մեկ ուղղությամբ կարող է հանգեցնել իրավիճակի բռնկման ողջ տարածաշրջանում։

Խոսքն Իրանի և ԱՄՆ-ի, Վրաստանի և Ռուսաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասին է, և սա բավականին դժվար իրավիճակ է։ Մենք ականատես եղանք, թե ինչպես Ռուսաստանը փորձեց չսրել հարաբերությունները Վրաստանի հետ, հանդես եկավ մի քանի մեղմացնող դիվանագիտական հայտարարություններով, որոնց նպատակը լարվածության թուլացումն էր։ ԱՄՆ-ի դեպքում ևս Ռուսաստանը ձգտում է հանդիպումների միջոցով հասնել հարաբերությունների էլ ավելի չվատթարացման»,-ասաց Ալեքսանդր Սկակովը՝ հավելելով, թե նույն մոտեցումը կա նաև ԼՂ հակամարտության դեպքում, Ռուսաստանը չի ցանկանում իրավիճակի լարում և ներդնում է ջանքեր գոնե ստատուս-քվոյի պահպանման համար, քանի որ ՌԴ ԱԳ նախարարը մեկ անգամ չէ, որ խոսել է, որ սա բարդ հակամարտություն է, ինչը գիտեն նաև իրենք՝ փորձագետները։

Նա նշեց նաև, որ Մոսկվան ՀԱՊԿ անդամ երկիր է, լարվածությունը ներկայումս հայ-ադրբեջանական սահմանին է, անհրաժեշտության դեպքում պետք է զսպող հայտարարություններով հանդես գա, ՌԴ-ն ՀՀ ռազմավարական դաշնակիցն է նաև, ակտիվ միջնորդ երկիր է։

«Չմոռանանք նշել նաև ապրիլյան պատերազմի մասին, որին նախորդել էր լարվածության ակտիվ շրջան և բանակցային փակուղի, որը համանախագահների ուշադրությունից դուրս էր մնացել, ավելին, միջնորդ երկրները թերագնահատել էին իրավիճակը, ինչն անթույլատրելի էր, քանի որ անդառնալի հետևանքներ թողեց»,- ասաց Սկակովը։

Խոսելով ՀԱՊԿ հնարավոր դիրքորոշումից՝ Սկակովն ասաց, որ, ինչպես աշխարհում, միություններում, միջազգային հարաբերություններում են առանցքային փոփոխություններ տեղի ունենում, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ում, քանի որ միտումները թողնում են իրենց հետևանքները նաև ՀԱՊԿ-ի վրա։

«ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցողի հարցում ՀԱՊԿ-ը որևէ պատասխանատվություն չունի։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, եթե ՀՀ-ն լինի վտանգի մեջ, անհրաժեշտ բոլոր երաշխիքները գործի կդրվեն։ Բայց ինչպես տեսնում ենք՝ վերջին ամիսներին իրավիճակն այնքան էլ խաղաղ չի եղել ՀԱՊԿ-ում, բոլոր քննարկումները չէ, որ կառուցողական են եղել, այստեղ ևս գործընթացներ են գնում, որոնք կհանգեցնեն ինչ որ փոփոխությունների։ Ներկայումս դժվար է ասել, թե ինչպիսի, բայց դրանք լինելու են»,-ասաց նա։

Սկակովը նաև նշեց, որ առաջիկա բանակցություններից որևէ դրական ակնկալիք չունի։ «Կողմերը պետք է քաղաքական կամք ունենան լուծել հակամարտությունը, այլապես ոչինչ չի ունենա արդյունք»,- ասաց նա։

դիտվել է 1831 անգամ
Լրահոս
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Թրամփը դժգոհություն է հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական օբյեկտների վրա հութիների հարձակումներից Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռшզմական բախումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգությունները հիմքեր ունեն Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԱԺ-ում կառավարության անդամները կհանդիպեն արցախցիների հետ Սաղաթելյանն ու Ֆորը տեղեկություններ են փոխանակել կուսակցությունների դիմագրաված մարտահրավերների մասին Երևանում բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am