Փաշինյանի պայծառակերպությունն ու Քոչարյանի պայծառատեսությունը

Հրապարակը գրում է.  «Հայաստանյան էլեկտրոնային մամուլն ամռան տապին թնդում է «Գոլոս Արմենիի»-ն Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցից: ՀՀ երկրորդ նախագահն ուզածդ պայծառատեսից ավելի համոզիչ է ներկայացրել աշնանը տեղի ունենալիք քաղաքական տրնգին, որտեղ բավականին տխուր կանխագուշակություններ կան իշխանությունների հետ կապված:

Այսուհանդերձ Քոչարյանն այնպիսի արտառոց բան չի ասել «Գոլոսին», որի պատճառով կարելի էր ձայններն այսպես գլուխները գցել ու իրար անցնել:«Կարծում եմ՝ քաղաքական դաշտում «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարն արդեն իսկ ձևավորվել է։ Բոլորն են տեսնում, որ պետական ապարատը սպասարկում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերը, այլ մեկ մարդու բնազդներն ու քմահաճությունները, որ բխում են նրա չափազանց պարզունակ աշխարհընկալումից։ Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում համախմբման հողն ավելի քան նպաստավոր է։ Սակայն չեմ կարծում, որ միանգամից ևեթ կձևավորվի համախմբման մեկ կենտրոն։

Ենթադրում եմ, որ ձգողականության ուժ ունեցող կենտրոնները մի քանիսը կլինեն, բայց նրանց միջև կստեղծվի ակտիվ փոխգործակցություն։ Ընդ որում, հենց այնտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ և ինտելեկտուալ մասը։ Երկրին առողջ ուժերի լայն համախմբում է հարկավոր։ Այդ գործընթացը կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, հակառակ պարագայում այն կկորցնի իր ընտրազանգվածը։

Աշնանը ընդդիմադիր դաշտում գործընկերության համախմբումն ու ձևավորումը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգային և մասշտաբային բնույթ»: Քոչարյանի խոսքից մեջբերված այս հատվածում ամենացնցող նորությունը թերևս այն է, որ նա առաջին անգամ «նկատել» է խորհրդարանական ընդդիմությանը և հույս հայտնել, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն քաղաքական վերադասավորումների սկսվելուն պես արմատական կդառնան: Մնացածը, օրինակ այն, որ ողջ պետական ապարատն այսօր լծված է Փաշինյանի հանապազօրյա բախտախնդրության սպասարկմանը, և պետք է այդ խայտառակությանը վերջ տալ, մենք առանց Քոչարյանի ասելու էլ գիտեինք:

Մենք գիտեինք նաև, որ Փաշինյանի կույր սերն առ մենիշխանություն նրան մեկուսացրել է ոչ միայն խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերից, այլև հանրության մի հսկայական հատվածից, որ լավ է հասկանում, թե ինչ բան է երկրի կայունության բալանսի խախտումը և կառավարությանը հակակշռող մնացած իշխանական լծակները մեկ մարդու՝ վարչապետի ձեռքում կենտրոնացնելը:

Փաշինյանն այնքան ակնհայտ է այս ամենն արել, որ անիմաստ է դառնում Քոչարյանի հետ վիճելն ու նրա ասածներին որևէ բան հակադրել:

Մի տեղ գրել էին՝ Քոչարյանը բացում է խաղաքարտերը: Վույ աման, կարելի է մտածել՝ Քոչարյանը մինչ այս հարցազրույցը «ծյոմնի» էր խաղում: Հիշո՞ւմ եք, թե մարդը երբ է ասել, որ վերադառնում է քաղաքականություն և համագործակցելու է ընդդիմության հետ: Եվ պատկերացրեք՝ Քոչարյանի մեղքով չէ, որ նա այսօր համարվում է Փաշինյանի, չասեմ թիվ մեկ քաղաքական հակառակորդը, բայց, առնվազն, թիվ մեկ մղձավանջը:

Քաղաքական առումով Նիկոլ Փաշինյանը ոչինչ չունի հակադրելու Ռոբերտ Քոչարյանին: Թող նույնիսկ չփորձի էլ: Տապալումներ արտաքին ճակատում, ներքին քաղաքական և տնտեսական անկայունություն, քաղաքական հաշվեհարդարներ, պառակտված հասարակություն, այդպես էլ չբարձրացված աշխատավարձեր ու կենսաթոշակներ, ներդրումների բացակայություն, աշխատատեղերի կրճատում, արտագաղթ... Փաշինյանի միակ հաղթաթուղթը, այն էլ երևակայական, մարտի 1-ի գործն էր, որ նա այդպես էլ չկարողացավ «կարել» Քոչարյանի վրայով:

Դատարանների վրա գրոհը, դատավորների ահաբեկումները, իր մարդուն ՍԴ նախագահ ձեռնադրելու ծիծաղելի փորձը՝ մարտի 1-ի գործը Քոչարյանի վրա սաղացնել չկարողանալու պարզագույն հետևանքներն են:

Քոչարյանն իր հարցազրույցում նաև նշել է, որ բուն քաղաքական գործընթացները ծավալվելու են խորհրդարանից դուրս, այսինքն՝ փողոցում, և բանը կհասնի արտահերթ ընտրություններին: Սա նույնպես արտառոց բացահայտում չէ նրա կողմից:

Բանն այն է, որ Փաշինյանն ինքնաիշխանափոխվել չի կարող, և մնում է միայն նրան հեռացնելը՝ լինի դա փողոց փակելով, խաղաղ անհնազանդության դրսևորումներով, ուժայինների հետ ընդհարումներով, թե մի այլ ձևով: Ի դեպ, Իջևանում Փաշինյանը ցույց տվեց, որ չի խորշի ցույցերը ուժային մեթոդներով ցրելու պրակտիկայից, եթե նույնիսկ մի աննշան հույս ունենա, որ այդկերպ կկարողանա երկարաձգել իր ձախողված իշխանությունը:

Սա հավանական տարբերակ է, սակայն հնարավոր չէ վստահ ասել, որ ոստիկանությունն ու մյուս ուժայինները կոնֆլիկտի դեպքում չեն անցնի ժողովրդի կողմը:

«Քոչարյանի հարցազրույցը մարտահրավեր է ոչ միայն գործող իշխանությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլ նաև պետությանն ու հասարակությանը, քանի որ Հայաստանը ևս մեկ ֆորս-մաժոր հաղթահարելու, արտահերթ ընտրական գործընթացներով անցնելու ռեսուրս չունի, դա չափազանց թանկ կլինի պետության ու հասարակության համար»,- գրում է փաշինյանասեր կայքերից մեկը՝ մոռանալով, որ 2017թ. խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններից հազիվ մեկ տարի անց տեղի ունեցավ այս թավշյա կլոունադան՝ որի պարագլուխները, չմտածելով ընտրությունների միջով անցած երկրի ու հասարակության մասին, Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրություններ կազմակերպեցին:

Կա՞ր դրա կարիքը, եթե արդեն ԱԺ-ն վարչապետ էր ընտրել Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանին, ի՞նչ է, լիարժեք երջանիկ լինելու համար Հայկո՞ն էր պակասում, թե՞ նա ուզում էր ԱԺ-ում և կառավարությունում իր հետ քայլած խայտառակություններին տեսնել միայն:

Մեկուկես տարի Փաշինյանն ունեցել է ամեն ինչ՝ երկրում իրավիճակ փոխելու և իր խոստումների գոնե մեկ տոկոսն իրականացնելու համար: Բայց նա միայն մսխել է իր նկատմամբ ձևավորված հանկարծահաս վստահությունը՝ չստեղծելով և չկուտակելով ռեզերվային քաղաքական ռեսուրս: Նրա ունեցած ռեսուրսն այսօր բերանը ջուր առած լսում է Քոչարյանի հարցազրույցը՝ չկարողանալով հակադարձել երկրորդ նախագահի քաղաքական գնահատականներին:

Մյուս կողմից էլ՝ Փաշինյանին սկսել են քննադատել այն շրջանակները, որոնք դեռ երեկ համարվում էին յուրային և ամեն կերպ քաջալերում Քոչարյանի դեմ իրականացվող հետապնդումները: «Քոչարյանի հայտարարությունները պետք է սթափեցնեն գործող իշխանությանը, որն իր լեգիտիմությունն ու հանրային վստահությունը մսխում է ամեն օրվա հետ։ Բավական է նշել միայն Ստամբուլյան կոնվենցիայի օրինակը. պետության ու հասարակության համար որևէ ու առավել ևս՝ առաջնային նշանակություն չունեցող այդ հարցը իշխանության թեթև ձեռքով դարձել է քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչ՝ երկփեղկելով հասարակությանը, հանրությանը բաժանելով երկու՝ կողմ և դեմ հատվածների։ Այն իսկական նվեր է դարձել իշխանության ընդդիմախոսների համար, որոնք Ստամբուլյան կոնվենցիայի կեղծ, էժանագին ազգային փաթեթավորմամբ կարողանում են մանիպուլյատիվ քարոզչություն իրականացնել՝ բորբոքելով հասարակության զգալի հատվածի էմոցիաները»,- գրում է Փաշինյանի համար անհանգստացող կայքը:

Բայց մի հարցնող լինի՝ ինչո՞ւ այդքան ուշ սկսեցիք Փաշինյանին ճիշտ ճանապարհի բերելու պատվավոր գործը: Ոմանց կարծիքով՝ Քոչարյանին նման ինքնավստահություն տվել է առաջին հերթին իշխանությունը՝ իր հակաքաղաքական, ապաքաղաքական, իզմեր չդավանող գործունեության, շատ հաճախ՝ անգործության պատճառով: Հետաքրքիր դիտարկում է, բայց կուզենայի հատուկ շեշտել, որ գործող իշխանությունն իր այդ «բարեմասնություններով» համարձակ է դարձրել ոչ միայն Քոչարյանին: Ես կասեի՝ փաշինյանականները սևեռվել են բացառապես Քոչարյանի վրա՝ մինչդեռ հարկ էր անհանգստանալ արդեն մեկուկես տարի հասունացող այն նույն ալիքից, որի վրա իրենք եկան իշխանության:

 

դիտվել է 738 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am