Իսկ որտե՞ղ է Վարդան Օսկանյանը. ճամբա՞ր է փոխել

«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր է, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր մարդկանցից մեկի՝ Վարդան Օսկանյանի նկատմամբ նորօրյա իշխանությունները բավականին անտարբեր են, չնայած չես ասի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ փոխնախարար, Քոչարյանի ժամանակ ԱԳ նախարար աշխատած Վարդան Օսկանյանն աղքատ մարդ է կամ որեւէ մասնակցություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերին, էլ չենք ասում, որ նա նաեւ Քոչարյանի համար նախագահի ամենաընդունելի թեկնածուն էր 2008-ի նախագահական ընտրություններին, սակայն Ռուսաստանը չհամաձայնեց։ Այսօր ոչ մի լուր չկա Վարդան Օսկանյանից»,- ասաց նախկին «թալանչի» ռեժիմի ներկայացուցիչը:

Մենք փորձեցինք Օսկանյանի մտերիմներից ճշտել` որտեղ է նա։ «Պարբերաբար գալիս-գնում է Հայաստան։ ԱՄՆ-ում մանկավարժական գործունեությամբ է զբաղվում, գիրք է գրում»,- ասացին մեզ:


ՀՔԾ-ից հետաքրքրվեցինք` որեւէ գործով անցնո՞ւմ է Վարդան Օսկանյանը։ «Խափանման միջոց վերջինիս նկատմամբ չկա` կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի, հարցաքննվել է որպես վկա` Մարտի 1-ի գործով։ Այլ մանրամասներ հաղորդել չենք կարող, քանզի հարցաքննությունները չեն հրապարակայնացվում»,- ասացին ՀՔԾ-ից:

Ի դեպ, հիշենք, որ ժամանակին Օսկանյանն անցնում էր ԱՄՆ Յուտա նահանգում ապրող մորմոն Ջոն Հանթսմանի (որի որդին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն է) կողմից բարեգործական նպատակներով Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին տրամադրված փողերի լվացման, յուրացման գործով։ Գործը հետագայում կարճվեց: ՀՔԾ-ից մեզ ասացին, որ այդ գործը ոչ թե իրենց, այլ ԱԱԾ տիրույթում է եղել: Ի դեպ, «Սիվիլիթաս» հիմնադրամի «Սիվիլնեթ» կայքն այսօր ակտիվորեն աջակցում է նոր իշխանություններին, ինչը եւս խոսուն փաստ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 891 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am