Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ապագան անհայտ է

Իրատեսը գրում է.Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ), որը մրցութային կարգով ֆինանսական աջակցու­թյուն էր տրամադրում երիտասարդ գիտնականների մի­ջազգային գործուղումների, նյութերի և սարքերի ձեռքբեր­ման. գիտական դպրոցների և նման միջոցառումների կազ­մակերպման համար, ինչպես նաև խրախուսում էր ազդեցության գործակցով պարբերականներում հոդվածների տպագրությունը, շուրջ մեկ տարի է դադարեցրել է իր գործունեությունը: ԵԳԱԾ գործունեության վերսկսման հարցով գիտնականները դիմել Են կրթության, գիտության, մշակույ­թի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, սա­կայն խնդիրը դեռևս չի լուծվել:

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը մեկնարկել էր 2012 թ. հուլիսի 1-ից: Այն իրականացվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և Հայաս­տանի երիտասարդական հիմնադրամի միջոցով (հիմնադ­րամն ընդամենը գումար փոխանցող խողովակ էր): ԵԳԱԾ-ն ֆեյսբուքյան էջում մի քանի օր առաջ հայտարարել էր. «Հարգելի երիտասարդ գիտնականներ, այժմ, կապված որոշ բարդությունների հետ, ԵԳԱԾ-ի որևէ ծրագրի համար գումար չի տրամադրում: Ցավում ենք»:

Նոր Հայաստանում, ինչպես նախկին իշխանություննե­րից մնացած շատ ծրագրեր. Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը նույնպես առկախվեց:

Տարեկան ծրագիրն ունեցել է մոտ 200 գիտնական շա­հառու: Ամեն տարի հատկացվող գումարը մոտ 100 մլն դրամ, տրամադրվել է պետբյուջեից, սակայն չի գործում իրավաբանական միջնորդ մարմինը Հայաստանի երիտա­սարդական հիմնադրամը, որը լուծարման գործընթացի մեջ է:

ԵԳԱԾ-ն չի ունեցել իրավաբանական կարգավիճակ, ծրագիրը գործել է կամավորների ուժերով: Գումարները պետբյուջեից նվիրաբերվում էր Հայաստանի երիտասար­դական հիմնադրամին, որն էլ իր հերթին գումարը փոխան­ցում էր շահառուներին, ընդ որում առանց որևէ միջնոր­դավճարի:

Այժմ ծրագրի ներկայացուցիչներն առաջարկել են որևէ լուծում գտնել հարցին կամ ԵԳԱԾ-ին իրավաբանական անձի կարգավիճակ տալ կամ էլ Հայաստանի Երիտասար­դական հիմնադրամի փոխարեն այլ կազմակերպություն սահմանել: Սակայն հարցն առայժմ չի լուծվում:

դիտվել է 433 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am