Վարչապետն իր թիմով իշխանափոխության հարցը լուծել է գրեթե նույն ճանապարհով, ինչ Իջևանի ցուցարարները

Ժողովուրդը գրում է.Որտեղի՞ց է գալիս այն համոզումը, որ փողոց փակելով՝ կարելի է հասնել սեփական նպատակների իրականացմանը: Այս հարցերին դժվար չէ պատասխանել: Վարչապետն իր թիմով իշխանափոխության հարցը լուծել է գրեթե նույն ճանապարհով, ինչ Իջևանի ցուցարարները: Ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելը, փողոցներ փակելը, պետական հաստատություններ ներխուժելը, հետո արդեն դատարանների դռներ փակելը մի՞թե օրինական են: Ոչ, իհարկե: Այստեղ տարբերությունը դրված նպատակներն են, պահանջների օրինական լինել կամ չլինելը, ինչպես պնդում է անձամբ Փաշինյանը: Մի դեպքում պահանջը իշխանափոխությունն է, մյուս դեպքում` ենթադրենք՝ «թողեք ծառ կտրենք կամ ձուկ բռնենք»: Իհարկե, կա նաև մեթոդաբանական տարբերություն, թավշյա հեղափոխության պարագայում քարեր չէին նետում: Բայց ի՞նչ եք կարծում, եթե ոստիկանությունը հեղափոխության օրերին ստանար կոշտ հրահանգ ցրել ցույցերն ու բացել փողոցները, կլինեի՞ն բախումներ, թե՞ ոչ: Անխուսափելիորեն կլինեին: Ըստ այդմ, Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է: Եվ որքան Փաշինյանի կառավարությունը դանդաղում է կոնկրետ արդյունքներ ցույց տալ, որ քաղաքացիների կյանքի որակի հետ կապված փոփոխությունը շոշափելի լինի, այնքան նման ցույցերն ու բախումները դառնալու են հաճախակի: Անկասկած «իջևաններ» դեռ շատ են լինելու, եթե ամեն ինչ այս տեմպերով գնա: Ոչ մեկին կարծես չի հետաքրքրում, թե ինչու են անտառահատները վրդովվել: Բանն այն է, որ դա է նրանց գոյության միջոցը, եթե իրենց ապրուստը ապահովելու այլընտրանք տեսնեին, գուցե ցուցարարներից շատերը նման սխալ քայլերի չդիմեին: Սա խնդրի մյուս կողմն է, որը իշխանությունն անտեսում է:

 

դիտվել է 598 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am