Վենետիկի հանձնաժողովի 119-րդ լիագումար նիստի զեկույցի Հայաստանին նվիրած հատվածում առկա է ուշագրավ տեղեկատվություն

«Պառլամենտարիզմի զարգացման հասարակական կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սույն թվականի հուլիսի 11-ի Վենետիկի հանձնաժողովի 119-րդ լիագումար նիստի զեկույցի /այսուհետ՝ Զեկույց/Հայաստանին նվիրած հատվածում առկա է ուշագրավ տեղեկատվություն:

Նախ՝ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանական թևի հրավերով Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ դատական բարեփոխումները քննարկելու նպատակով: Հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ վեթինգի կիրառումը բոլոր դատավորների նկատմամբ անպատակահարմար և անօգտակար կլինի. փոխարենը՝ կուժեղացվեն կարգապահական ընթացակարգերը, և կապը եկամուտների հայտարարագրման համակարգի հետ:
Ըստ պայմանավորվածության՝ Հայաստանյան կողմը մինչև հուլիսի վերջ պետք է Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիքը ստանալու նպատակով՝ ներկայացներ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը, սակայն, այդ փոփոխությունների փաթեթը դեռ չի ներկայացվել՝ պատրաստ չլինելու պատճառով:

Բացի այդ՝ Զեկույցում անդրադարձ է կատարվում Վահե Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարանի յոթ դատավորների լեգիտիմությունը հարցականի տակ դնելու խնդրին: Հատկանշական է, որ Զեկույցի մեջ հղում է կատարվում Սահմանադրության 213-րդ հոդվածին, որը որակում է որպես պարզ և աներկբա կարգավորում, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակելու են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Հատկապես ուշագրավ է Զեկույցի այն հատվածը, որտեղ նշված է, որ անհանգստացնում է այն հանգամանքը, որ այդ դատավորի հայտարարությունը ողջունվել է խորհրդարանի կողմից, և կարող է գործող դատավորների մանդատներին միջատելու ռիսկ հանդիսանալ:
Շնորհակալ եմ Վենետիկի հանձնաժողովին՝ իր գործունեության սկզբունքներին չդավաճանելու, իրերն իրենց անունով կոչելու և իրավունքի գերակայության սկզբունքի իրական երաշխավոր լինելու համար»:

դիտվել է 786 անգամ
Լրահոս
«Ընկեր Նիկո՛լ, խաղաղության ծրագիրը մարդակ**ների հետ չի լուծվի»․ Անժելա Թովմասյան (video) Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները Փաշինյանի լեգիտիմության խնդիրն ավելի սուր է արտահայտվելու․ Թանդիլյան Ռուբինյա՛ն, Քըլըչի շնորհավորանքին չխաբվես․․․ քեզանից էլ են ազատվելու․ Մանուել Մանուկյան (video) Չընտրված Ավինյա՛ն, ես քեզ գիտե՞ս՝ ուր կուղարկեմ․ Հովհաննես Շահինյան (video) ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Արա՛, երեկ ինչ իրավունքով նման բան ասեցիր․․․ դուք մեզ ձե՞ռ եք առնում․ քաղաքացի (video) Սեդա Սաֆարյանը անձնական վատ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ (video) Սեդա Սաֆարյանը ընտրությունների գործով ունի հստակ կողմնակալ վերաբերմունք կողմերից առնվազն մեկի հանդեպ (video) Ժողովու՛րդ, ձեր միրգ-բանջարեղենը վերցնում եք ու տանում էդ «թուրքի շան», մյուսի տան դիմաց․ Մանուկյան (video) Վերադարձ անցյալին չի լինելու․ Խուդոյանը հիշեցրեց Սեդա Սաֆարյանի խոսքերը (video) Արամ Վարդևանյանը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նոր հիմքեր մատնանշեց (video) ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video) Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ Նիկոլի խաղը չպետք է խաղալ․․․ իշխանափոխություն հնարավոր է․․․ Էդուարդ Շարմազանով (video) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է․ Տաթևիկ Հայրապետյան Եւ, վերջապես, Տիգրանաշենն անկլա՞վ է․ ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am