Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը հստակ է՝ ՍԴ դատավոր և անդամ տարանջատումը մտացածին է. Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը: Հովհաննիսյանը գրել է.

«Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանը ամփոփող փաստաթղթում Հայաստանին վերաբերող հատվածները հատկանշական են մի քանի դրվագներով: Եվ այսպես` հանձնաժողովը փաստել է`

1. «Նախկին նախագահ Ռ. Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու դատարանի որոշումից հետո վարչապետ Փաշինյանը կոշտ քննադատության ենթարկեց դատարաններին, ԿՈՉ ԱՐԵՑ իր կողմնակիցներին ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ դատարանների մուտքերը, ինչպես նաև խոսեց դատական իշխանության նորացման մասին: Հանձնաժողովի նախագահը (Բուքիքիոն) վարչապետին ուղղված իր նամակում, թեև ընդունեց, որ կա անվստահություն դատարանների նկատմամբ, սակայն ՊՆԴԵՑ , որ բոլոր ձեռնարկված միջոցները պետք է իրականացվեն Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան»:

1.1. Հայաստանի իշխանությունների հրավերով ՀՀ է ժամանել ԵԽ բարձրաստիճան պատվիրակություն` քննարկելու դատաիրավական բարեփոխումները:

«ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ է ձեռք բերվել, որ բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր ՎԵԹԻՆԳԸ ոչ անհրաժեշտ ոչ էլ օգտակար կլինի: Փոխարենը, պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը և ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ»։

Կարծում եմ կարիք չկա երկար-բարակ բացատրել, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով արգելափակման կոչը և դրան հետևած միջոցառումները չեն համարվել սահմանադրությանն ու միջազգային ստանդարտներին համապատասխան, ակնհայտ շարադրված է քաղաքական պատճառը այդ վարքագծի, դե իսկ վեթինգն էլ մեղմ ասած համադարման չէ, անհրաժեշտ չէ, օգտակար չէ, ուստի իշխանությունները համաձայնվել են այդ մտքից հրաժարվել, ինչն իհարկե խիստ խրախուսելի է:

2. Հանձնաժողովի մյուս կարևոր շեշտադրումը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկին է վերաբերում: Հանձնաժողովը տեղեկացվել է Վահե Գրիգորյանի մեկնաբանություններին և արդյունքում շեշտել հետևյալը.

«Վերանայված սահմանադրության 213 հոդվածը, այդուհանդերձ, ՀՍՏԱԿ և ԱՆԵՐԿԲԱ սահմանում է, որ մինչև սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները պետք է ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ մինչև 2005 թվականի սահմանադրությամբ նշված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:

Անհանգստացնող է, որ դատավորի այս հայտարարությունը ողջունվել է խորհրդարանի կողմից և կա գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»։

Այստեղ ևս ամեն ինչ կարծում եմ հստակ է: Ավելորդ գունազարդ մեկնաբանությունների կարիք չկա՝ ՍԴ դատավոր և անդամ տարանջատումը մտացածին է։ Հավելեմ, որ հանձնաժողովը լիազորել է հանձնաժողովի նախագահ Զ. Բուքիքիոյին հետևել այս հարցի շուրջ զարգացումներին և ըստ անհրաժեշտության հանդես գալ հրապարակային հատարարությամբ»:

դիտվել է 412 անգամ
Լրահոս
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am