Վենետիկի հանձնաժողովի պատասխանը

Հոկտեմբերի 14-ին Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթի վերաբերյալ կարծիքը (հայերեն թարգմանությունը՝ moj.am):

Այսպիսով, արձանագրվել է հետևյալը.

Հանձնաժողովը դրական է գնահատում նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները։ Առաջարկվող մեխանիզմները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը և կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ միևնույն ժամանակ առանց անհամաչափորեն միջամտելով դատավորների անկախության հարցին։
Դատական օրենսգրքի նախագծերի փաթեթով առաջարկվող այս փոփոխությունները երկրում անցել են հանրային քննարկումների փուլով, այնուհետ, Նախարարությունը մի շարք փոփոխություններ է կատարել դատական իշխանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա։ Հասարակական կազմակերպությունների շատ ներկայացուցիչներ, որոնց հանդիպել են փորձագետները Երևանում, գոհունակությամբ նշել են նախագծերի փաթեթի մշակման գործընթացի թափանցիկության և ներառականության մասին։
Վենետիկի Հանձնաժողովը հասկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման առաջակվող ուղղակի առաջադրման մեխանիզմը, որը միտված է գործընթացի՝ ապագայում հնարավոր փակուղիների հաղթահարմանը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայիս քաղաքական համատեքստում առաջադրման այս մեխանիզմն ընդունելի է որպես նախնական լուծում, որն արժե վերանայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումից հետո։
Դատավորների տարիքի շեմ սահմանելու առումով Հանձնաժողովը նշել է, որ չի կարող աբստրակտ ձևով քննադատել իշխանությունների այս առաջարկությունը՝ առանց հաշվի առնելու կրթական համակարգն ու ժողովրդագրական հանգամանքները։ Ինչ վերաբերում է դատավորների նշանակման պայմանների վերաբերյալ ԵԽ ստանդարտին, ապա դրանցում չի նշվում կոնկրետ տարիք, ուստի, այս հարցն իշխանությունների ընտրությունն է։
Հայաստանը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցման հարցում ներդնում է բացառիկ մոտեցում՝ հղում կատարելով հետհեղափոխական համատեքստում 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության կիրառման անհրաժեշտությանը, մասնավորապես՝ այս հարցը դիտարկվում է այն հաշվով, որ մինչ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ ՍԴ դատավորի համար նախատեսված ցմահ պաշտոնավարման ժամկետից փոփոխված Սահմանադրությամբ նախատեսված կոնկրետ ժամկետով պաշտոնավարման անցումը պետք է կիրառվի անմիջապես։
Վենետիկի Հանձնաժողովը նախկին կարծիքներում քննադատել է վաղ կենսաթոշակի պարտադիր սկզբունքով ներդրման մոտեցումը, այսինքն այն դեպքերում, երբ դա չի նախատեսվել դատավորների կամավորության սկզբունքով և երբ վերաբերել է մեծ թվով դատավորների։ Այնուհետ, Հանձնաժողովը մանրամասնում է վաղ կենսաթոշակի հարցում իր մոտեցումները։
Ուշագրավ է, որ Հայաստանին տրվող առաջարկություններում Հանձնաժողովը նշել է, որ եթե դա նախատեսվում է բացառապես կամավորության սկզբունքի և դատարանի արդյունավետ գործունեության հաշվառմամբ, Հանձնաժողովը չի կարող հղում կատարել որևէ ստանդարտի առաջարկվող մոտեցումը քննադատելու համար։ Ամեն դեպքում, դատարանի արդյունավետ գործունեությունը չվտանգելու նպատակով Հանձնաժողովն առաջարկել է նախագծով մեղմել անգամ այն հնարավոր դեպքերը, եթե ՍԴ ինը դատավորից յոթը միաժամանակ որոշեն անցնել վաղ կենսաթոշակի։
Ընդհանրացնելով՝ Հանձնաժողովը նշում է, որ Նախարարության կողմից մշակված Դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանի, բացի այդ, նախագիծը մշակելիս Կառավարությունը գործել է պատասխանատու և համակողմանի կերպով՝ նախագիծը քննարկելով թե՛ ներպետական շահառուների, և թե՛ միջազգային գործընկերների հետ։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

դիտվել է 438 անգամ
Լրահոս
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Դե Փաշինյան, մայիսի 28-ին կտեսնեք․ Արշակ Կարապետյան (video) Հնարավոր է՝ Կիրանցից տեսախցիկները հեռացնում են նոր գործողության համար․ Արսեն Բաբայան (video) Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Սրբազաննե՛ր, ձեզ սպասում ենք Երևանում․ Ռուբեն Հակոբյան (video) Վայոց ձորում «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում»․ սա ՔՊ-ի ատելության խոսքն է»․ լրագրողները՝ ՄԻՊ Մանասյանին (video) Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP Դրանից հետո Փաշինյանին մի քանի ժամ է մնալու․ Հովհաննես Շահինյանը (video) Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան ՇՏԱՊ․ Կիրանցից հեռացնում են ոստիկանության ծեծուջարդը ֆիքսած տեսախցիկները (video) 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում Ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացվել ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում Անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն...լարված զրույց Հակոբ Արշակյանի և Սեյրան Օհանյանի միջև (video) Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին (video) Այ խուժան մլիցե՛ք, էս ի՞նչ եք անում Կիրանցում․ թքե՛լ եմ ես ձեր երեսին․ Գևորգ Պետրոսյան (video) Լարված վիճակ ու քաշքշուկ. ոստիկանները թույլ չտվեցին Սրբազանին և մյուսներին գնալ Կիրանց (video) ԱԺ-ում լարված իրավիճակ է․ «Հանգստացե՛ք հլը», «անբարոյական ստեր եք ասում» (video) Ագրարայինը կուտակել է գույքահարկի 350 միլիոն դրամի պարտք. Yerkir.am Դուք թքող, ականջ կտրող ու ասֆալտին փռող ՔՊ-ի պաշտպանն եք․ Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ-ին (video) Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am