Ինչո՞ւ կառավարությունը փողով չի գնում իրանական գազը, եթե այն, ինչպես ժամանակին ասվում էր, այդքան էժան է. «սվոփի» թեման նորություն չէ

168 ժամը գրում է. «Էներգետիկ հարցերի վերաբերյալ Հայաստանի կառավարության հիմնական բանակցողը վերջին շրջանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։ Արդեն տևական ժամանակ նա բանակցությունների ու քննարկումների մեջ է ռուսական կողմի հետ` Հայաստանին մատակարարվող գազի գնի, ինչպես նաև ներքին սակագների ձևավորման վերաբերյալ։

Բանակցությունները դեռ չեն ավարտվել, և արդյունքները հայտնի չեն։ Թեև վաղուց խոսակցություններ կան, որ բանակցությունների արդյունքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազը հաջորդ տարվանից վերստին կթանկանա։ Այդպես կլինի՞, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։

Մինչ ռուսական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են` փոխվարչապետը սկսել է քննարկումները իրանական գազի ներմուծման շուրջ։ Իհարկե, քննարկում ասածը գուցե նաև չափազանցություն է։ Խոսքը, ըստ էության, այն մասին է, որ վերջերս տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում արծարծվել է նաև այդ թեման։ Պայմանավորվածության մասին խոսելը դեռ վաղ է համարվում։

-Այն, ինչ քննարկել ենք, այս պահի դրությամբ չէի անվանի պայմանավորվածություն, որովհետև մեր պայմանավորվածությունները դեռևս թվայնացված չեն, բայց բուն գաղափարի շուրջ, իհարկե, անդրադարձ եղել է,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,-էս պահի դրությամբ ավելի կոնկրետ թվայնացված որևիցե տեղեկատվություն չեմ կարող տալ, որովհետև հանդիպման ընթացքում էդ թեման ընդամենը բացվեց, որը մինչև օրս բացված չէր, ի դեպ, չեմ ուզում անդրադառնալ պատճառներին, բայց էս թեման նոր է բացվել։ Թեման մշակման կարիք ունի, որովհետև ինքնին բավականին հետաքրքիր թեմա է, որը, կարծում եմ, կունենա բանակցային զարգացումներ։

Թե ինչի՞ց է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերցրել, որ նախկինում այդպիսի թեմա չի արծարծվել հայ-իրանական բանակցությունների օրակարգում, դժվար է ասել։ Եթե նրան այդ մասին հայտնի չէ, դա դեռ ոչինչ չի նշանակում։

Այն, ինչ ասվում է, իրականում նորություն չէ։ Այդպիսի քննարկումներ, այսպես ասած «սվոփ» կամ ապրանքափոխանակումների շրջանակներում էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ նախկինում բազմիցս եղել են։ Ավելին, խոսքը ժամանակին շատ ավելի ընդգրկուն համագործակցության մասին էր։

Բերենք մի հատված Հայաստանում Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունից, որը եղել է 2017թ. հունվարի սկզբին.

-Իրանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով տնտեսական գործակցություն։ Մենք շահագրգռված են զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը։ Հնարավորություն ունենք ավելացնելու մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը, և 2017թ. աշխատանքային առաջին օրվա այս հանդիպումը վկայում է մեր համագործակցությանը տրվող կարևորության մասին։

Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ Արծարծվել են էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր,-ասվում է 2017թ. հունվարի 9-ին կառավարության տարածած հաղորդագրության մեջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 457 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am