Դեռ որքա՞ն պիտի բնակչությունը կրկնակի թանկ վճարի գազի դիմաց

168 ժամը գրում է.Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հարցը շարունակում է մնալ անորոշ։ Այս առումով կողմերն առաժմ չեն շտապում հստակեցումներ մտցնել։ Բայց որքան էլ տարբեր մակարդակներում հայտարարվի, որ բանակցություններն ընթանում են կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ սակագնի նվազեցման, իսկ «Գազպրոմի» կողմից՝ ավելացման մոտեցումների շուրջ, այնուհանդերձ հասկանալի է, որ ճնշումը թանկացման ուղղությամբ է։ Ռուսական կողմը ոչ միայն պատրաստ չէ նվազեցնել գազի գինը, այլև հիմքեր է ստեղծում դրա համար։
Ի՞նչ կարող է սրան հակադրել մեր կառավարությունը, կերևա առաջիկայում։ Բայց այն, որ գործընթացն այսքան երկար է ձգվում, արդեն լավ չէ։ Դա նշանակում է, որ կողմերն ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ։

Գազի գնի թանկացման հարցը Հայաստանում շատ ցավոտ խնդիր է։ Սա նոր բան չէ, և միշտ է այդպես եղել։

Ցավոտ՝ ոչ միայն նրանով, որ սպառողները ստիպված են ավելի վճարել, այլև, որ դա շատ անուղղակի հետևանքներ է ունենում. այն ազդում է բազմաթիվ այլ ապրանքների ու ծառայությունների գների վրա։ Տուժում է նաև տնտեսությունը։ Գազի թանկացումը նվազեցնում է տնտեսության մրցունակությունը, այդ թվում` ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին շուկաներում։

Իհարկե, սրանով չի սահմանափակվում գազի թանկացման հետ կապված խնդիրը։ Այն նաև քաղաքական ենթատեքստ ունի. մի կողմից՝ ընդունված է դրանով բնորոշել հայ-ռուսական հարաբերությունները, մյուս կողմից` գազի գինը տարիներ շարունակ եղել է գործիք ընդդիմության ձեռքին` իշխանություններին քննադատելու համար։ Դրա համար ընդդիմությունը գուցե բավարար պատճառներ ունեցել է։ Ներքին սպառման շուկայում գազը միշտ էլ թանկ է եղել։ Ներքին սակագինը զգալիորեն գերազանցել է ներմուծման գինը։

Մինչև վերջերս ընդունված էր ասել, որ բնակչությունը կրկնակի ավելի է վճարում, քան գազը մտնում է Հայաստան։ Իշխանափոխությունից հետո, իհարկե, սկսել են ավելի քիչ խոսել այդ մասին, թեև շատ բան չի փոխվել։ Գազը սահմանին արժե 165 դոլար, բայց բնակչությունը վճարում է այսօրվա փոխարժեքով շուրջ 290 դոլար։

Այս խնդիրը նախկինում բազմիցս բարձրացվել է, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի կողմից։ Իշխանափոխությունից հետո, սակայն, այն մի տեսակ մոռացության է մատնվել։ Կառավարող քաղաքական թիմն այլևս չի հիշում, որ բնակչությունը ներմուծման գնից գրեթե կրկնակի բարձր է վճարում գազի դիմաց։

Ու չնայած ժամանակին հնչում էին խոստումներ` գազի, ինչպես նաև հանրային այլ ծառայությունների սակագները նվազեցնելու վերաբերյալ, այսօր դրա մասին բոլորը մոռացել են։ Կարծես նման խնդիր այլևս չկա և չի էլ եղել։

Անցած տարի դեռ մի կերպ հաջողվեց խուսափել գազի և հանրային մյուս ծառայությունների սակագները բարձրացնելուց։ Թեև դա այնքան էլ հեշտ չտրվեց։ Առանձին ոլորտներում կառավարությունը ստիպված էր գնալ լուրջ զիջումների` սակագների բարձրացում թույլ չտալու համար։

Խոսքը, մասնավորապես, ջրամատակարարման մասին է, որտեղ սակագնի բարձրացումը հաջողվեց կանխել մի կողմից՝ փոխհատուցման նախկին մեխանիզմների պահպանման, մյուս կողմից` նախատեսված ներդրումների մի մասից հրաժարվելու դիմաց։ Թեև դրանով խնդիրն ամբողջությամբ չլուծվեց։ Օգոստոսին ջրամատակարար ընկերությունը ներկայացնելու է հերթական տարվա սակագների ճշգրտման հայտը։ Կասկած չկա, որ դարձյալ առաջարկվելու է բարձրացնել խմելու ջրի գինը։

Սակագների բարձրացման ռիսկերը, իհարկե, միայն այս ոլորտում չեն։ Դրանք պահպանվում են նաև մյուս տեղերում։ Բայց առավել սուր է դրված խնդիրը գազամատակարարման դեպքում։

Մեծ է հավանականությունը, որ ներմուծման հերթական թանկացումը կհանգեցնի նաև ներքին սակագների բարձրացման։ Մինչդեռ, ժամանակին խոսվում էր համակարգում կոռուպցիոն երևույթների ու թալանի, չհիմնավորված բարձր սակագների սահմանման ու յուրացումների մասին։ Դրանք բացահայտելու նպատակով իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարությունը հատուկ հանձնաժողով ստեղծեց, որն ամիսներ շարունակ քննարկեց խնդիրը, նույնիսկ որոշ հայտարարություններ արեց սակագների նվազեցման հնարավորությունների վերաբերյալ, բայց արդյունքում ամեն ինչ մնաց նույնը։
Դրան հաջորդեց կառավարության ու «Գազպրոմ Արմենիայի» ձևավորված աշխատանքային խմբի ստեղծումը, որը, արդեն վեց ամսից ավելի է, ինչ ուսումնասիրություններ է իրականացնում գազամատակարարման համակարգի օպտիմալացման և ծախսերի կրճատման ուղղությամբ։

Մի պահ հայտարարվեց համակարգում մեծաքանակ կրճատումների մասին։ Խոսքը շուրջ 1000 աշխատողի մասին էր։ Բայց այդ գործընթացն էլ կարծես ժամանակավորապես կասեցված է։

Շատ երկար է ձգվում նաև աշխատանքային խմբի աշխատանքը։ Դրա արդյունքների մասին առայժմ խոսք չկա։

Չնայած վերջերս եղավ տեղեկատվություն, որ գազի սակագնի հետ կապված աշխատանքները շուտով կավարտվեն, և «Գազպրոմ Արմենիան» կներկայացնի իր դիրքորոշումը, այնուհանդերձ դա էլ քիչ հավանական է համարվում։ Սպասվում է, որ գազի սակագինը հայտնի կդառնա շատ ավելի ուշ, երբ Հայաստան կգա ՌԴ նախագահը։

Թե ինչպիսի՞ն կլինի լուծումը, ցույց կտա ժամանակը։ Մի բան միանշանակ է, որ հայաստանյան սպառողի համար որևէ ոչ ցանկալի տարբերակը լուրջ հարված կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հեղինակությանը։ Գազի թանկացումը Հայաստանում միշտ էլ զգայուն թեմա է եղել։

Ու չնայած դրան, նոր իշխանություններին առայժմ չի հաջողվում այդ հարցում դրական լուծումների հասնել։ Անցած տարի, երբ սպառողներն անհամբեր սպասում էին սակագների նվազեցման, իսկ կառավարությունը հայտարարում էր ներմուծվող գազի էժանացման հասնելու չարդարացված հավակնությունների մասին, այն թանկացավ։

Քիչ է հավանականությունը, որ նույնը չի կրկնվի նաև այս անգամ։ Հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանում ևս սպասվում է գազի ներքին սակագների բարձրացում։
Եթե գազը թանկանա նաև Հայաստանում, ապա դժվար չէ պատկերացնել հնարավոր բացասական հետևանքները։ Նման իրավիճակների սպառողները բազմիցս բախվել են։

դիտվել է 994 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am