«Պասլատ անեիր էդ քաղաքացուն». ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի շտապում ստորագրել աղմկահարույց նիստի արձանագրությունը

Ժողովուրդը գրում է.«Հունիսի 1-ին տեղի ունեցած առողջապահական խորհրդի հայտնի նիստի արձանագրությունը մինչ օրս չկա. քար լռություն է: Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, այդ նիստի ժամանակ է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բարկացել է տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի վրա, որն իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին տուգանել էր:

Երբ Խուրշուդյանն ասել է` ի՞նչ անեի. քաղաքացու դիմում կար, նախարարը բղավել է` «պասլատ անեիր էդ քաղաքացուն»: Հասկանալու համար, թե ինչու մինչ այժմ հայտնի նիստի արձանագրությունը տեղադրված չէ կայքէջում, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին, որը մեզ հետ զրույցում նշեց. «Սպասում ենք, մինչև առողջապահության նախարարը ստորագրի: Ուղարկել ենք իրեն՝ ստորագրման. երբ կստորագրի, այդ ժամանակ էլ կկախենք»:

Մեզ մնում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ չափով կխմբագրվի այդ արձանագրությունը, և արդյոք քաղաքացուն «պասլատ անելու» տողերը դուրս կթռչեն տեքստից»,-գրում թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 644 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am