Հայկ Սարգսյանը հարստանալու նոր ճանաարհ է գտել

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մամուլն այսօր առավել քան երբեւէ ազատ է։ Քիչ էր մնում հավատայինք դրան այն առումով, որ մամուլի ազատ լինել-չլինելու ինդիկատորն իշխանության վերաբերմունքն է ազատ խոսքի, քննադատության նկատմամբ, երբ հանկարծ իրավապահ մարմիները խորհրդավոր այցեր կատարեցին խմբագրություններ, ծանուցումներ ուղարկվեցին եւ այլն։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները գործի անցան։ Մամուլի ցանկացած հրապարակում, որը հաճո չէ այս կամ այն կողմի համար, անմիջապես որակվում է որպես հակառակորդ խմբի շահերի սպասարկում, հրապարակման հեղինակն ու այն հրապարակած լրատվամիջոցը հայտնվում են սոցցանցային դատաստանի առաջ։

Մեկնարկն էլ տրվեց վարչապետի կողմից, առիթը՝ հայտնի «խաշի» թեմայով հրապարակումն էր։Իսկ վերջին շրջանում Փաշինյանի պատգամավորներն են, ահա, նետվել մամուլին լռեցնելու գործին։ Այսօր հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մեկ ամսվա ընթացքում 6 հայցադիմում է ներկայացրել լրատվամիջոցների դեմ: Հայցադիմումներից երեքը ներկայացվել է «Հրապարակ» օրաթերթի դեմ, մեկը՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի , իսկ երկուսը՝ «Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի դեմ: Վեց գործերով էլ պահանջը նույնն է՝ զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցում: «Հրապարակ» օրաթերթից ընդհանուր առմամբ պահանջում է վիրավորանքի համար 900 հազար դրամ փոխհատուցում, իսկ զրպարտության համար՝ 1 մլն 400 հազար դրամ: Իսկ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ից որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում հայցվորը պահանջում է 1 մլն դրամ գումար է պահանջում։

Ոսկե երիտասարդության մեր ժամանակների ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը Փաշինյանի թիմում ամենաաչքի ընկած պատգամավորն է: Այդ գործում, անշուշտ, որքան դեր է խաղում ներկա ցոփ ու շվայտ կյանքը՝ գիշերային ակումբներ, գողականների հետ շփումներ, աղմկոտ միջադեպեր եւ այլն, նույնքան էլ անցյալը: Հայկ Սարգսյանի Պետական Վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնի ստանձման նրա հայտարարագիրը դեռեւս փոթորիկ բարձրացրեց հանրային լայն շրջանաներում: Թվում էր, թե նախկին <<թալանչիների> դեմ ընդվզած ու փողոցից իշխանության եկածները առավելագույնը, որ պետք է ունենային, սեփական տունն էր, լավագույն դեպքում՝ ավտոմեքենան: Բայց Հայկ Սարգսյանը կոտրեց հեղափոխական ժուժկալ պաշտոնյայի մասին հանրային կարծրատիպերը:
2018 թվականի օգոստոսի 1-ին ներկայացված հայտարարագրում Հայկ Սարգսյանը գրանցել է մեկ առանձնատուն և MERCEDES-BENZ E 350 մոդելի ավտոմեքենա:Նրա դրամական միջոցները կազմում էին՝ 7 մլն դրամ և 5000 դոլար: Եկամուտները՝ 3 մլն 723 հազար 340 դրամ, որը գոյացել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտից: Հայկ Սարգսյանը կենսաթոշակային վարչության նախկին պետ Զարեհ Սարգսյանի որդին է: Ինչպես գրում է մամուլը, Զարեհ Սարգսյանը նախկինում հաճախ է սկանդալային պատմությունների մեջ ընկել: Ասում են, որ նրա դեմ մի շարք քրեական գործեր են եղել, որոնց, սակայն, ընթացք չեն տրվել Անդրանիկ Մարգարյանի հովանավորության շնորհիվ: Մամուլում գրում են, որ երբ Զարեհ Սարգսյանը 2000-ականներին Ճամբարակից Երևան է տեղափոխվել, կառուցել է քաղաքի առաջին 4 հարկանի տունը:

Հին ու բարի ավանդույթները շարունակում է որդինեից՝ Հայկը: Մենք գրել էինք, որ նա թանկարժեք տուն է գնել, կահույքն էլ պատվիրել դրսի բրենդային խանութներից մեկից, բայց քանի որ թանկարժեք կարմիր մեքենայով նա հայտնվեց հանրության ուշադրության ներքո, որոշակի դադար վերցրել կահույքը Հայաստան տեղափոխելու հարցում: Պատգամավորը մեքենայի հետ կապված բացատրություն տվեց, թե դրսից եկած ընկերոջն է, որ ընկերն իբր վատ է զգացել ու ինքն է վարել, սակայն մամուլում տեղեկություններ եղան, որ այդ ավտոմեքենան պատգամավորին է նվիրել Շինանյութի Սերոժ մականվամբ Սերգեյ Մանուկյանը: Ընդհանրապես Հայկ Սարգսյանի մասին մամուլում հայտվող տեղեկությունները կամ նրա արտասովոր կապերի մասին է, կամ ունեցվածքի,ենթադրվում է, որ ներկայացված հայցերի հիմքում էլ համանման հրապարակումներն են: Ըստ ամենայնի, պատգամավորը որոշել է նաեւ մամուլին նեղելով ավելացնել ֆինանսական միջոցները, հակառակ պարագայում նա դրամական պահանջ չէր երկայացնի: Իսկ երկու օր առաջ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բարձրաձայնում էր մամուլի ֆինանսական խնդիրների մասին, ասում, թե մամուլի ազատությունն էլ դրանով է պայմանավորված:

Անի սահակյան

դիտվել է 9174 անգամ
Լրահոս
Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Լեհաստանում ձերբակալել են ուկրաինացու, որը երկրի նախագահի հասցեին սպառնալիքներ էր հրապարակել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջ Թրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համար Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. Armlur Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետ Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է Ուկրաինական դրոնը Ռոստովում հարձակվել է թանգարանային համալիրի վրա. կան տուժածներ Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը Իշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրա G7-ի գագաթնաժողովում Թրամփը չի բացառել Ռուսաստանի հետ «Անկորիջի համաձայնագրերից» հրաժարվելը. Axios՝ հղում անելով երկու պաշտոնյայի Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը Վենեսուելայի ափերի մոտ նոր ցնցումներ են տեղի ունեցել «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նոր մանրամասներ են հայտնի Փամբակ գետի դեպքից Պարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակներ ստեղծած BYD-ի վարորդին ԿԸՀ-ն ՍԴ-ում որպես պատասխանող կողմ է ներկայացնում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին Բռնությունը կհանդիպի բռնության. Վենս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am