122 դատավորի ծանուցում է ուղարկվել
«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատական համակարգում պատրաստվում են նոր գործընթացների: Մասնավորապես այս օրերին դատավորներին ծանուցումներ են ուղարկում, որ հուլիսի 11-ին ներկայանան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավիթաշենի նստավայր մասնակցելու դատավորների ժողովի, որպեսզի ընտրեն ԲԴԽ անդամներ:
Այսպիսով, մեզ հասած տեղեկություններով, հունիսի 27-ին 122 դատավորի ծանուցում է ուղարկվել, որ մինչև հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրաժարվելու ԲԴԽ անդամության թեկնածությունից»:
Մանրամասները՝ թերթի համարում:
