ՏՄՊՊՀ-ն համալրվում է փեսաներով

Հրապարակը գրում է.Մեր հետհեղափոխական կյանքը զարմանք է, իսկ մենք՝ զարմացողներ։ Նման միտք ծագեց երեկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էդգար Ճաղարյանի ելույթն ԱԺ-ում լսելիս։ Ճաղարյանը, ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում, եւ ում թեկնածությունը երեկ ԱԺ-ն քննարկում էր, խորհրդարանի ամբիոնից խոսում էր հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, գնումների ընթացակարգը թափանցիկ դարձնելու մասին։ «Անբարեխիղճ մրցակցության բոլոր դրսեւորումները պիտի բացառենք»,- ասում էր նա։ Քանի որ օրենքով հուլիսի 30-ին ՏՄՊՊՀ-ն նոր կազմով պետք է ամբողջապես ձեւավորված լինի, եւ խորանալու ժամանակ չկա, պատգամավորները թեկնածուին ձեւական, ստանդարտ հարցեր էին տալիս։ Մինչդեռ սա այն դեպքն է, երբ պետք է զննեին, ինչպես ասում են՝ մանրակրկտորեն։


Բանն այն է, որ մասնագիտությամբ տնտեսագետ, ՍԱՊԾ պետի տեղակալ Ճաղարյանը 2009-2016 թվականներին ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտում պարենային, դեղորայքով եւ բժշկական սարքավորումներով ապահովման բաժնի պետն է եղել։ Ուստի սպասվում էր, որ խորհրդարանականներից մեկի մտքով կանցնի նրան հարցնել «գոմեշի մսի» սկանդալային գործից: Տավարի մսի փոխարեն բանակին գոմեշի միս մատակարարելու հետ կապված քրեական գործը հարուցվեց 2012 թվականի հունիսին՝ Ճաղարյանի պաշտոնավարման ժամանակ։ Խարդախության համար մեղադրեցին ու դատեցին Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանին, իսկ ՊՆ պաշտոնյաներից որեւէ մեկին պատասխանատվության չկանչեցին, թեեւ այն ժամանակ էլ, հիմա էլ ոչ ոք չի հավատում, որ առանց ՊՆ-ի իմացության հնարավոր էր նման խոշոր գործարք։ Ըստ դատավճռի՝ պետությանը հասցվել էր 126 միլիոն 936 հազար դրամի (շուրջ 310 հազար դոլար) վնաս։ Այսօր, երբ անցել են տարիներ, ճիշտ ժամանակն էր հարցնելու Ճաղարյանին, որն անմիջապես պատասխանատու էր պարենային մատակարարումների համար, թե ինչպես դա հնարավոր եղավ, եւ, առհասարակ՝ խնդրել նրան, որ մանրամասներ բացահայտի «գոմեշի գործից»։

ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտից տնտեսագետ Էդգար Ճաղարյանը սահուն անցում է կատարել բիզնես-ոլորտ եւ անգամ կարողացել է նույն՝ պաշտպանության նախարարությանը երկար ժամանակ ծառայություններ մատուցել՝ որպես գործարար։ Նրան պատկանող «Էրիզ» ՍՊԸ-ն մշտապես հաղթել է ՊՆ մրցույթներում՝ հայտնվելով ՊՆ խոշոր մատակարարների ցանկում։ Լավատեղյակներն ասում են, որ Էդգար Ճաղարյանն այս հաջողություններին հասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկարամյա քարտուղարուհի-օգնական Սաթենիկի հովանավորության շնորհիվ․ նա սույն տիկնոջ քրոջ դստեր ամուսինն է։ Ուստի երկրորդ հարցը նրան պետք է լիներ, թե ինչպես է հաջողել հաղթել ՊՆ կազմակերպած մրցույթներում, եւ արդյոք դա պայմանավորվա՞ծ է եղել իր զոքանչի քրոջ դիրքով ու ազդեցությամբ։ Եվ երրորդ հարցը, որը պետք է հնչեր ԱԺ ամբիոնից, այն է, թե ինչու է այսօր բարեխիղճ մրցակցության մասին ելույթներ ունեցող, մաքուր ու թափանցիկ աշխատելու խոստումներ տվող Ճաղարյանի ընկերությունը հաճախակի խախտումներով աշխատել։ «Էրիզի» վերաբերյալ բազմիցս վարույթներ են հարուցվել պետական մարմիններում։

Մասնավորապես, 2015 թ․ նոյեմբերին «Էրիզը» խեկ տեսակի ձուկ է ներկրել Մեքսիկայից, եւ իր իսկ դիմումով «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիան եզրակացություն է տվել, որ ձուկը նեխած է։ Բայց փոխանակ ոչնչացնի ձուկը, «Էրիզը» դիմել է մեկ այլ լաբորատորիայի եւ այս անգամ արդեն դրական պատասխան ստանալով՝ փչացած ձուկն ուղարկել է զորամասեր։ Այս մասին ժամանակին գրել էր «Առավոտը»։ Այլ տեղեկություններ եւս կան՝ խախտումների մասին վկայող։ Մեր տեղեկություններով, այս պահին եւս «Էրիզ» ՍՊԸ-ն խոշոր մատակարար է եւ պատվերներ ունի պաշտպանության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններից։ Եվ վերջապես՝ չորրորդ հարցը, որը պետք է հնչեր ԱԺ ամբիոնից, այն է, թե ինչպես կարող է անցյալում բիզնես-գործունեություն ծավալած անձը անկախ հանձնաժողովում բիզնեսի վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնող պաշտոնյա դառնալ, եւ ինչ կանի նա, եթե իր հիմնադրած կամ իր հովանավորության տակ գտնվող կազմակերպության շահերը բախվեն մեկ այլ ընկերության շահերին։

Էդգար Ճաղարյանի վերաբերյալ փորձեցինք ստանալ Ճաղարյանի մեկնաբանությունը։ ՍԱՊԾ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նախ խոստացավ հարցերը նրան փոխանցել, իսկ հետո պատասխանեց․ «Ճաղարյանն արդեն մեր աշխատակիցը չի, եւ վստահ չեմ, որ ուղարկածդ հարցերին կպատասխանի։ Մարդը դիմում է գրել»։
Երեկ Նիկոլ Փաշինյանը մեկ տարի ժամկետով Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ առաջադրեց նաեւ տնտեսական գիտությունների թեկնածու, ֆիննախի, սփյուռքի նախարարությունների, ՊԵԿ ներքին աուդիտի վարչության նախկին աշխատակից Կարեն Սեդրակյանին։ Նրա վերջին պաշտոնը եղել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Սեդրակյանը եւս որոշ առնչություն ունի բիզնես-աշխարհին՝ նա դուռ-պատուհան արտադրող «Պրոֆ ալ» ընկերության ղեկավար Արթուր Սահակյանի փեսան է։ Այսպիսով, ՏՄՊՊՀ անդամների թափուր տեղերը կարելի է համարել լրացված՝ փեսաներով։

դիտվել է 2525 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am