«Գիտեմ, ով որտեղ ինչքան է կերել». Երկու գյումրեցի պատգամավորներ միմյանց դեմ

«Իրատես» թերթը գրում է. «Չնայած «Իմ քայլը» խմբակցության անդամներն աջ ու ձախ դաս են տալիս եւ ընդդիմախոսներին, եւ լրագրողներին, սակայն դրանից նրանց բարեկրթությունը չի ավելանում։

Վերջին նիստի ժամանակ, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագծի շուրջ քննարկումները բուռն ընթացան, «Իմ քայլը» խմբակցության անդամ, գյումրեցի Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, թե ընդդիմության «ախորժակը գնալով մեծանում է»։ Սա վրդովեցրեց ընդդիմադիրներին, սակայն Բաղդասարյանը, դիմելով ԲՀԿ-ին ասաց, թե ինքը շատ լավ գիտի՝ ով որ մարզում ինչքան է կերել։ Պատգամավորից հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ են «Իմ քայլի» անդամները վրդովվում, երբ ընդդիմությունը քննադատում է։


«Եթե քննադատությունը հիմնված է փաստերի վրա, նորմալ է։ Երբ կոնտեքստից կտրված բառեր են մատուցվում, դա որակավորում է դիտվում, իհարկե, անընդունելի է։ Առավել եւս, որ դա անում է երկրի թիվ մեկ ամբիոնից պատգամավորը»։

Դուք ասացիք, թե գիտեք ով որքան է մարզերում կերել, կարո՞ղ եք փաստ ներկայացնել, հակադարձեցի։ Գյումրեցի պատգամավորը առանց անուն տալու ակնարկեց, որ Գյումրիում է ապրում նաեւ ընդդիմության այն ներկայացուցիչը, որը վերջին 4-5 նիստերին չի ներկայանում, ով Գյումրու նախկին քաղաքապետ էր։ Խոսքը ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանի մասին է։

Ի դեպ, վերջինս տարբեր հարցազրույցներում փաստել է, որ իր ղեկավարման տարիներին հայրաքաղաքը զարգացել է։ Այս առումով Նազելի Բաղդասարյանը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ ընդգծելով, որ դա իրականությանը բացարձակ չի համապատասխանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 903 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am