«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթին դիմել էին Նոյեմբերյանի մի քանի բնակիչներ՝ տեղեկացնելով, որ օրերս իրենց քաղաքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը հետապնդել եւ ծեծի է ենթարկել մի քաղաքացու՝ հասցնելով նրան մարմնական վնասվածքներ: Խոսքը 15-ամյա մի տղայի մասին է:
Ընդունելով հանդերձ, որ 15-ամյա անչափահասն իրավունք չուներ լինել մեքենայի ղեկին, այդուհանդերձ, հարց է առաջանում՝ արդյոք այդ իրավախախտումը պատճառ կարո՞ղ էր լինել, որպեսզի ոստիկանն իրեն թույլ տար՝ նրան մարմնական վնասվածքներ հասցնել:
«Փաստը» դիմեց ՀՀ ոստիկանությանը՝ տեղեկանալու, թե ինչ ընթացք է ստացել այս գործը: Ի պատասխան մեր հարցման՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից տեղեկացրեցին. «Ոստիկանության պետի կողմից նշանակված ծառայողական քննություն կա, իսկ վնասվածք հասցնելու փաստով ստեղծված նյութերն այս պահին ուղարկվել են դատախազություն՝ ընդդատության հարցը լուծելու համար»:
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը