Հայաստանում հետևողական աշխատանք է գնում նսեմացնելու բանակի նշանակությունը և նրա ղեկավարությանը

«168 ժամ»-ը գրում է.

«Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային պատկերացումները բավականին տարտամ են թվում, և առաջին հերթին՝ այն պատճառով, որ նոր իշխանություններն այդպես էլ չեն ներկայացնում իրենց մոտեցումներն այս հարցերում։ Միաժամանակ, ակնհայտ է, որ մեր արտաքին քաղաքականության կարևորագույն գործընկերը Ռուսաստանն է, իսկ Հայաստանի քաղաքականությունը, և առաջին հերթին՝ անվտանգային քաղաքականությունը կենտրոնացած է անձնապես Նիկոլ Փաշինյանի ձեռքում։ Ուստի, մեր անվտանգության ապագան փոքր-ինչ հասկանալու համար փորձենք քննարկել մի քանի լայն տարածում գտած Նիկոլ Փաշինյան-Ռուսաստան միֆեր։

1. Նիկոլը ատում է Ռուսաստանը

Նիկոլ Փաշինյանը հետխորհրդային սերունդ է, ով ներծծված չէ սովետական նոստալգիայով։ Նիկոլ Փաշինյան-լրագրողի ստեղծագործական հասունացումը և Նիկոլ Փաշինյան-քաղաքական գործչի կայացումը իրականացել է բավական առողջ միջավայրում, որտեղ եղել է Ռուսաստանի նկատմամբ ավելի շատ օբյեկտիվ վերաբերմունք, քան պաշտամունք։ Ավելին, երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանը մաս է կազմել այնպիսի ընդդիմության, որտեղ ընդդիմադիր լինելը նախևառաջ նշանակում էր՝ պահանջել «ավելի քիչ Ռուսաստան հայկական քաղաքականության մեջ» սկզբունքի իրագործում։ Նաև նշենք, որ Նիկոլ Փաշինյանը չի նկատվել Ռուսաստանի կամ նրա գործակալների հետ շփումներում։
Մի շարք դրույթներ, որ նախկինում առաջ է քաշել Նիկոլ Փաշինյանը, և որոնք հիմա անընդհատ նրան երեսով են տալիս, ինչպես, օրինակ, նրա կողմից հայտարարված՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտությունը, ապրիլյան պատերազմին Ռուսաստանի մասնակցության մակարդակը, և այլն, ամբողջապես գալիս են այդ շրջանից և արտահայտում են Նիկոլ Փաշինյան-ընդդիմադիր գործչի background-ը և իրական քաղաքական պատկերացումները։

2. Նիկոլը սիրում է Ռուսաստանը

Քաղաքականությամբ զբաղվելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասկացավ այն հսկայական դերը, որ Ռուսաստանը խաղում է հայկական քաղաքականության մեջ։ Իր համար, առաջին հերթին, Ռուսաստանի նշանակությունը խիստ կարևորվում էր որպես «թագադիր ասպետի»՝ Հայաստանի իշխանություններին արտաքին լեգիտիմություն հաղորդողի։ Այս պատճառով էլ սիրողական արևմտամետությունը սկսեց աստիճանաբար փոխարինվել «հայաստանամետության» լոզունգով։

Իհարկե, այս լոզունգն իրականում ամբողջովին տավտոլոգիա է՝ կրկնաբանություն, քանի որ այն Հայաստանի իշխանությունների սահմանադրական ու տրամաբանական սահմանումն է՝ Հայաստանի իշխանությունները պետք է վարեն Հայաստանի շահերից բխող քաղաքականություն, և այստեղ լոզունգների կարիք չկա: Ամբողջ հարցը այդ վարվող քաղաքականության գործիքակազմի և մեթոդաբանության մեջ է, որն էլ պետք է արտահայտեր արտաքին քաղաքականության լոզունգը։

Ընդունելով Ռուսաստանի կարևորագույն դերը իր լեգիտիմացման գործում, Նիկոլ Փաշինյանը սկսեց անել այնպիսի քայլեր, որոնք կցուցադրեին իր անթաքույց հավատարմությունը Մոսկվային՝ սկսած պնդումից, թե ինքը ամենաշատ հակաամերիկյան հայտարարություններ արած գործիչն է, մինչև՝ Ռուսաստանի պահանջով Սիրիա հայկական զորախումբ ուղարկելը։

3. Ինչպես է Ռուսաստանը կառավարում Նիկոլին

Թերևս, այս փոքրիկ հոդվածում չարժե խրվել դավադրությունների տեսության մեջ, կամ հաշվել, թե Նիկոլ Փաշինյանի կողքին քանի սորոսական և ԳՌՈՒ-ի քանի գործակալ կա, ու ըստ այդմ բացատրել Փաշինյանի անվտանգային նախասիրությունները։

Դրա փոխարեն՝ ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը հմտորեն կառավարում է Հայաստանի ղեկավարի քաղաքական դիխոտոմիան՝ անվտանգության պատկերացումների և արտաքին լեգիտիմությունը կորցնելու միջև։ Իհարկե, հընթացս ռուսական ծառայությունները դրան հավելում են Նիկոլ Փաշինյանի անձնական հատկությունների մեջ իրենց հարմար գծերը, ինչը բավական էֆեկտիվ մեթոդ է, քանի որ արտաքին քաղաքական որոշումները հիմնականում նրա կողմից ընդունվում են միանձնյա։ Ռուսաստանի համակրանքը շահելու և իր վրայից արևմտամետի «խարանը» մաքրելու մրցավազքում Նիկոլ Փաշինյանը համարյա զրոյացրեց Հայաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ, ինչով վերացան Ռուսաստանի վրա ազդելու մեր լծակները, և երկիրը հայտնվեց անվտանգային փակուղում։

Քանի որ Նիկոլ Փաշինյանի հիմնական վախերից է միջազգային լուրջ քաղաքական գործչի իր իմիջը կորցնելը, ապա Ռուսաստանը չափազանց հաճախ է դիմում հենց այս գործիքին՝ սկսած նրան սեղանի ծայրին կամ անկյունում նստացնելուց, մինչև նրա անհմուտ ռուսերենը ծաղրելը։ Հաճախ Նիկոլ Փաշինյանն ինքն է կոպտորեն վնասում իր իմիջին, ինչպես, ասենք, Խաչատուրովին ՀԱՊԿ-ից ետ կանչելու դեպքում, և Ռուսաստանը չի հապաղում օգտվել նմանատիպ հարմար առիթներից։

Արդյունքում՝ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը՝ անկախ իր հակառուս կամ ռուսամետ լինելուց, դարձել է ոչ միայն Ռուսաստանի պահանջները, այլև կամակորությունները կատարող։ Վերջիններս շարքում կրկին նշենք Սիրիա հայկական զորք ուղարկելը, որն ակնհայտորեն հակասում է Հայաստանի շահերին, և նախկին ղեկավարները, որքան էլ ռուսամետ համարվեին, Կրեմլի այդ ցանկությունը չէին կատարում։

Իհարկե, Ռուսաստանի հիմնական խնդիրը մեր տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտությունն է և այդ հակամարտության լուծման համար «Լավրովի պլանի» իրագործումը։ Անկախ այս պլանի մանրամասներից՝ Կրեմլի համար էականը հակամարտության գոտում ռուսական զորքի տեղակայումն է, մնացածը՝ սահմաններ, տարածքներ, ստատուս, փախստականներ, խաղաղություն, պատերազմ, և այլն, պետք է ծառայեն զորքի տեղակայման գերնպատակին։

Նախկինում այս պլանի իրագործմանը խոչընդոտում էին՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի ղեկավարությունը և բանակը։ Հայաստանի ղեկավարությունը հեղափոխության միջոցով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանը անձնական ամբիցիաները առաջ տանելով՝ հանգեցրեց մի վիճակի, որ Հայաստանի դիրքը բանակցություններում շատ ավելի վատն է, քան մինչհեղափոխական շրջանում։

Այժմ Հայաստանում հետևողական աշխատանք է գնում նսեմացնելու բանակի նշանակությունը և նրա ղեկավարությանը։ Նիկոլ Փաշինյանը լուրջ գործունեություն է ծավալել փոխելու Արցախի այն ղեկավարությունը, որը չի ընդունում Լավրովի պլանը։ Իհարկե, այս ամենն արտաքուստ արվում է ոչ թե ռուսական խաղաղապահներ բերելու պահանջի իրականացման համար, այլ՝ որպես պայքար կոռուպցիայի դեմ և հանուն ժողովրդավարության, որպես հեղափոխության էքսպորտ դեպի հայկական երկրորդ պետականություն, կամ վատագույն դեպքում՝ որպես անձնական նեղացածություն Արցախի առանձին ղեկավարներից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 627 անգամ
Լրահոս
Մենք շարունակելու ենք մեր պայքարը. ՀՅԴ Բյուրո «Բարենորոգիչնե՛ր» և նրանց հարածնե՛ր, միգուցե պարզաբանե՞ք այս հարցերը Նիկոլ Փաշինյանը անձամբ կասեցրել է Հյուսիս-հարավ երկաթուղու պրոյեկտը․ Զուրաբյան Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Գլխավոր հարցը գործող իշխանության քաղաքական գիծն է, որը մարդկանց հասցրել է ադրբեջանական գերության Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում «Խաղաղասիրական» ժեստերի ետեւում շարունակում է գործել բռնnւթյան տրամաբանությունը․ «Հայաստանը ես եմ» Ընդդիմադիր խոշոր բեւեռ է ձեւավորվում. «Հրապարակ» ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» ՔՊ-ն Ռուստամ Բաքոյանի մասով որոշում է կայացրել. «Հրապարակ» ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը քաղբանտարկյալների հետ հանդիպելու ցանկություն չունի. «Հրապարակ» 1 կալանավորի սնունդը 1113 դրամ արժե, բայց տանից են բանտեր հաց տանում. «Ժողովուրդ» ԿԿՀ-ն անտեսում է բացահայտված կոռուպցիան ու շահերի բախումը․ արդարացվում է իշխանությունը. «Ժողովուրդ» ՔՊ-ականները լարված օրեր են ապրում. «Ժողովուրդ» Քարոզարշավը միայն երկրորդ փուլում է լինելու․ «Հրապարակ» Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Բաքվում դատապարտել են Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Լազարյան ակումբը Китайская армия представила первое в мире микроволновое оружие, с помощью которого можно нарушить работу спутниковой группировки Starlink Трамп поговорил со Стармером по поводу передачи Британией острова Диего-Гарсия Маврикию Խոշոր վթար՝ Վարդանաշեն-Նորապատ ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է «Իսկ հետո արդեն երեկոյան, մորս հետ։ Ուղղակի լռություն։ Քար, ճնշող լռություն…». Գեղամ Մանուկյան Մահվան ելքով 85 ամյա հետիոտնին վրաերթի ենթարկած վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի տիկնոջ անունից նամակ է հանձնվել ԵԽ մարդու իրավունքների հանձակատարին 1 միլիարդ դրամից ավելի դրամաշնորհ՝ ԲՏԱ նախարարության նորածին հոգեզավակին Նիկոլ Փաշինյանը անձամբ կասեցրել է Հյուսիս-հարավ երկաթուղու պրոյեկտը․ Զուրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am