Փաշինյանը Կոտայքի մարզում հայտնվել է Սասունի Միքայելյանի ու Ռոմանոս Պետրոսյանի արանքում

«Նիկոլի աբովյանական պարտության մեջ իր դերն է խաղացել նաև իշխող կուսակցության Կո­տայքի բաժանմունքում տի­րող հիմնական հակադրու­թյունը, որը կա մարզպետ Ռոմանոսի և պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև:

Նրանք երկուսն էլ մարզին նա­յում են ինչպես պապենական կալվածքի, որտեղ նրանք պետք է լինեն միանձնյա տեր ու տիրակալ: Եվ մրցակցու­թյունը նրանց միջև գնալով վերածվեց թշնամության: Իր որդուն Հրազդանի քա­ղաքապետ նշանակելուց հետո Սասուն Միքայելյանը ջանքեր է գործադրում, որ փոխի մարզպետին՝ այդ պաշտոնում դնե­լով իր մարդուն: Այդ նպատակով Սասունն ամեն կերպ թուլացնում է Ռոմանոսին, և Աբովյանի ծանրագույն պարտությունը Սասունը Նիկոլին ներկայացրել է որպես Ռոմանոսի անկարողության ապացույց: Նշենք, որ Սասունը որևէ քայլ չի կատա­րել, որպեսզի Աբովյանում օգնի ՔՊ- ական թեկնածուին:

Հայտնի է, որ Նիկոլը փորձում էր Աբո­վյանի ընտրություններից առաջ հարթեց­նել Սասունի և Ռոմանոսի փոխհարաբե­րությունները: Այդ նպատակով Նիկոլը նույնիսկ իր շքախմբով այցելել է Հրազդանում գտնվող Սասունի գրասենյակը:

Սակայն ոչինչ չի ստացվել: Սասունը պահանջում է Ռոմանո­սի պաշտոնանկությունը: Սակայն Նիկոլը հասկանում է, որ Ռոմանոսին մարզպետի պաշտոնից հանելով և Սասունի մարդուն այդտեղ նշա­նակելով, Սասունը կդառնա Կոտայքի տերն ու տիրակա­նը, հաշվի առնելով, որ վեր­ջերս Սասունը դարձավ Երկ­րապահի նախագահը, իսկ նրա որդին մարզկենտրոնի քաղաքա­պետն է:

Այդպիսի հեռանկարը, իհարկե, կաշկանդում է Նիկոլին, հաշվի առնելով Սասունի բնավորությունը, ինչպես նաև այն դեպքը, որի մասին խոսում էր Հրազդանը: Խոսքը, մոտ մեկ ամիս առաջ ԱԺ­-ում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ապտակելու մասին է, որից հետո Արա­րատ Միրզոյանը նույնպես դեմ է, որ Սասունին տրվեն հզորանալու նոր հնարա­վորություններ»,-գրում է թերթը:

դիտվել է 1300 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am