«Ուժեղ ձեռ­քի» ուր­վա­կա­նը. հե­ղա­փո­խա­կան դիկ­տա­տու­րա­յի սաղ­մե­րը

«Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ ընտրություններում հաղթեց հեղափոխությունը և ժողովրդավարությունը: Թվում է՝ սրանով վերջակետ պետք է դրվեր, իսկ մնացած քննարկումները կառավարող կուսակցությունը կարող էր անել թիմի ներսում՝ պարտության պատճառները համակողմանի քննարկելու նպատակով։ Սակայն Աբովյանի ընտրություններից իշխանությունները, ըստ ամենայնի, այլ կարգի հետևություններ են արել, որոնք բնավ էլ չեն հաստատում վարչապետի խոսքերը։

Նախ՝ հենց քվեարկության հաջորդ օրը տեղի ունեցավ «Ադեկվադ» հ/կ-ի ղեկավարի ցուցադրական ձերբակալությունը, որը փաստացի ցույց տվեց, թե իշխանություններն ինչպիսի վերաբերմունք ունեն այլակարծության հանդեպ ու բացահայտեց, թե ուր կարող է հասնել երկակի ստանդարտների կիրառումը։

Բացի այդ, «քայլողներն» օրինագիծ են պատրաստում, որով, ըստ էության, քրեականացվելու է իշխանության ներկայացուցչին վիրավորելն ու նրա աշխատանքին խոչընդոտելը։ Ու արդեն նույնիսկ կարևոր չէ, որ պատգամավորը հետո «հետողորմյա» է արել և հայտարարել նախագիծը հետ կանչելու մտադրության մասին: Խնդիրը երևույթն է:

Ամբողջ խնդիրն այն է, որ նման օրինագծերը պոպուլյար են ավտորիտար երկրներում և, որպես կանոն, գործիք են դառնում իշխանությունների համար՝ ընդդիմադիր կարծիքները լռեցնելու համար։ Օրենսդրական այդ կարգավորումներն իշխանությանը գործելու մեծ «ազատություն» են տալիս ու կամայականությունների անսպառ դաշտ են բացում իրավապահների համար, որոնք մի կողմից՝ կարող են լայնորեն կիրառել երկակի ստանդարտներ, մյուս կողմից՝ ոչ իրավաչափ ռեպրեսիվ գործողությունները կարող են հիմնավորել՝ հղում կատարելով օրենսդրությանը։

Սակայն ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է քրեականացնել այն, ինչը եղել է իր գործունեության առանցքը, այլ խոսքով՝ եթե մեկ տարի առաջ գործեր այն օրենսդրական բազան, ինչը ցանկանում են ներդնել «քայլողները», ապա տեղի ունեցած հեղափոխությունը գործնականում անհնար կլիներ կամ էլ դրա մասնակիցների գործողությունները հակաօրինական ու հակասահմանադրական կհռչակվեին։ Սակայն քաղաքականության մեջ գոյություն ունի նաև բումերանգի օրենքը։ Քիչ չեն դեպքերը, երբ իշխանության առաջին դեմքերը ստեղծել են օրենսդրական կարգավորումներ, որոնք հետո գործել են իրենց դեմ։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանը սուպերվարչապետական համակարգի հեղինակն է, սակայն այդ մոդելը հիմա ծառայում է Նիկոլ Փաշինյանին՝ սահմանափակելով նաև երրորդ նախագահի ու նրա կուսակցության գործունեությունը։

Չի բացառվում, որ այս օրերին «քայլողները» ստեղծում են օրենսդրական հիմքեր, որոնք հետո օգտագործվելու են իրենց դեմ, որովհետև Հայաստանում այնքան է մեծացել անկանխատեսելիության գործոնը, որ որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ է լինելու ամիսներ, մեկ, երկու տարի հետո։

Այնուամենայնիվ, հատկապես Աբովյանի ընտրություններից հետո իշխանության վերնախավում հասունանում է այն կարծիքը, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ ժողովրդավարության, որ հիմա ուժեղ ձեռք է անհրաժեշտ երկիրը կլանային համակարգից ազատելու համար, այլապես այդ համակարգը շատ արագ կխժռի ժողովրդավարությունն էլ, հեղափոխությունն էլ։ Սա, մեծ հաշվով, կեղծ կատեգորիա է, որովհետև իշխանություններին խանգարում է ոչ թե ժողովրդավարությունը, այլ ապաշնորհությունը, զարգացման ծրագրերի ու տեսլականի բացակայությունը, թիմ չունենալը, համարժեքության բացակայությունը։

Ուղղակի հեղափոխությունների հերթական օրինաչափության ենք ականատես լինում։ Երբ երկրում չկա տեսանելի առաջընթաց ու չեն էլ երևում զարգացման նախադրյալներ, ապա հերթականությամբ թիրախավորվում են տարբեր ինստիտուտներ, մարդիկ, հետո՝ հերթն անխուսափելիորեն հասնում է ժողովրդավարությանը։ Եթե դու ինչ-որ հարցում համաձայն չես իշխանության հետ, անմիջապես հայտարարվում ես «հակահեղափոխական» կամ «սև», ու քո դեմ պետք է աշխատի ոչ միայն ագրեսիվ հակաքարոզչությունը, այլ նաև օրենքը, որպեսզի ռեպրեսիվ մեթոդները վախի որոշակի մթնոլորտ ստեղծեն նաև այլոց մոտ, որոնք արդեն հասցրել են հիասթափվել հեղափոխության թիմից կամ ունեն անհամաձայնություն նրա վարած քաղաքականության հարցում։

«Ուժեղ ձեռքի» միֆը ստեղծվում է հատուկ այն նպատակով, որ ֆորմալիզացվի իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 786 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am