Նոր մանրամասներ՝ «Հայբիզնեսբանկ»-ի վրա զինված ավազակային հարձակումից. կատարողը «Երևան-Տրանս» ՓԲԸ-ի գծային վերահսկողության ճարտարապետն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Ադամյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բննակիչ՝ 46-ամյա Վազրիկ Միքայելյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինված ավազակային հարձակում կատարելու համար, ով երեկ՝ հունիսի 10-ին, ժամը 16։45-ի սահմաններում որսորդական հրացանով զինված սպառնալիքներ տալով մուտք է գործել Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի 4-րդ նրբանցքում գործող «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղ, որտեղ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ոստիկան Հայկազ Մայիլյանը, վտանգելով իր կյանքը, բանկի աշխատակիցների ու քաղաքացիների օգնությամբ վնասազերծել էին զինված քաղաքացուն, որի ժամանակ էլ հնչել էր կրակոց։

Բարեբախտաբար, տուժաներ չեն եղել, կրակոցի արդյունքում էլ վնասվել էր բանկւ գրասենյակի առաստաղը։ Արդեն ժամանած ոստիկանները Վ. Միքայելյանին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Միքայելյանն աշխատում է «Երևան-Տրանս» Փակ Բաժնետիրական Ընկերությունում՝ որպես գծային վերահսկողության ճարտարապետ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 10-ին, զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում զինված անձը ներս էր մտել Նոր Նորք վարչական շրջանի «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղ, որը գտնվում է Թոթովենցի 4-րդ նրբանցքում և ներսում փորձել էր ինչ-որ գործողություններ կատարել: Բանկի ներսում ծառայություն կատարող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ոստիկան Հայկազ Մայիլյանը՝ մոտենալով զինված տղամարդուն, փորձել էր կանխել նրա տեղաշարժը բանկում: Զինված տղամարդը հարձակվել էր ոստիկանության ծառայողի վրա, տեղի էր ունեցել քաշքշուկ, որի ժամանակ էլ հնչել էր կրակոց: Ֆոտոլրագրողը հայտնել էր, այնուամենայնիվ, ոստիկանության ծառայողին, բանկի աշխատակիցներին ու մի քանի քաղաքացիների հաջողվել էր վնասազերծել զինված տղամարդուն, ով, զենքով հանդերձ ոստիկանության պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների և ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ուղեկցությամբ բերման էր ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 736 անգամ
Լրահոս
Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք․ «Հրապարակ» Վահե Ղազարյանի հրավերքին վարչապետն էլ է եղել․ «Հրապարակ» Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ» ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» The Washington Post: США потеряли четверть беспилотников Reaper в войне с Ираном Россия будет самостоятельно выбирать цели для ответа на разбой и пиратство западных стран У России появился неожиданный союзник, которого невозможно контролировать, — Newsweek ЕС попросил Бразилию стать посредником в контактах с Россией Азербайджан и Казахстан завершили морскую прокладку волоконно-оптической линии связи по дну Каспия Ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանությունները նորից ստում են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան․ մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ է նաև ներքին մխիթարություն Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է 1,7 մլն դրամ տուգանք Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am