«Ում հետ՝ ինչ, ոնց, բայց որևէ մեկը մեզ հետ թող սպառնալիքներով չխոսի». Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

«Արդեն մեկ տարի է՝ իշխանությունն է բռնության քարոզ իրականացնում և հետևողականորեն։ Մենք բռնությանը դեմ ենք և բռնություն քարոզողների դեմ ենք, և ակցիան դրան էր ուղղված։ Դա ընդամենը քաղաքական և քաղաքացիական ակցիա էր, որը դեմ էր բռնությանը։ Մենք միշտ էլ դատապարտել ենք բռնությունը, միայն վերջին մեկ ամսվա ընթացքում նմանատիպ երեք հայտարարություն ենք արել։ Բայց երբ իշխանությունը քայլեր չի ձեռնարկում բռնություն քարոզողների նկատմամբ՝ երկրում ստեղծվում է նման լարվածություն»,- 168 ժամի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված ՀԱԿ ակտիվիստի հետ տեղի ունեցած միջադեպին։

Նշենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ազգային արժեքների համար մարդ են ծեծում այն ուժերը, որոնք «25-30 տարի երկիրը թալանել են ու այդ ընթացքում ոչ մի խոսք չեն ասել ազգային արժեքների մասին»։

«Երեկվա ակցիայից հետո մարդ ծեծելու հանգամանքները պետք է իրավապահները պարզեն՝ արդյո՞ք եղել է հանձնարարական, և արդյո՞ք կազմակերպված ակցիա էր։ Եթե կազմակերպված ակցիա էր, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի, և բոլոր այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ պատասխանատվության են ենթարկվելու: Ես չեմ ուզում վերադառնալ այն բառապաշարին՝ ասֆալտին փռել, պատերով տալ, բայց ասում եմ՝ որևէ մեկը մեր բարեկրթությունը թող հանկարծ չշփոթի թուլության հետ»,- ասել է վարչապետը։

Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ակտիվիստ Վարդան Հարությունյանը հունիսի 3-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր վրա հարձակում են գործել։

Գրառումից հետո ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ գործի հետ կապված բերման է ենթարկվել մեկ անձ։

Իսկ երեկ ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր որ Վ. Հարությունյանին ինքն է ծեծել, ուստի գնում է ոստիկանություն և ներկայանա իրավապահներին։

Գեղամ Մանուկյանից բացի, ոստիկանություն էին ներկայացել բազմաթիվ անձինք՝ պնդելով, որ իրենք են ծեծել ակտիվիստին։

Իշխան Սաղաթելյանը չցանկացավ պատասխանել Փաշինյանի կողմից հնչեցրած մեղադրանքին, թե ազգային արժեքների համար մարդ են ծեծում այն ուժերը, որոնք 25-30 տարի երկիրը թալանել են։

«Չեմ ցանկանում մեկնաբանել անհասցե մեղադրանքները, քանի որ 30 տարի առաջ Դաշնակցությունն Արցախում սահման էր պահում։ 25 տարի առաջ էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, Դաշնակցությունը բանտերում էր։ Այսինքն՝ սա անհասցե մեղադրանք է, հետևաբար՝ չեմ պատրաստվում պատասխանել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հարցին՝ ինչպես վարչապետն է ասել՝ գուցե այդ ակցիան իրականացնելիս Դաշնակցությունն իշխանությունների բարեկրթությունը շփոթե՞լ է թուլության հետ, Ի. Սաղաթելյանը պատասխանեց՝ իշխանությունը պետք է սովորի ընդդիմության հետ խոսելու ձևը, քանի որ այդ ոճով ընդդիմության հետ չեն խոսում։

«Մենք բարեկրթություն էլ գիտենք և ամեն ինչ լավ հասկանում ենք, որևէ մեկը մեզ հետ թող սպառնալիքներով չխոսի։ Մենք քննադատում ենք իշխանությանը, ցույց ենք տալիս նրա սխալները, բայց իշխանությունը կրկին ասում է՝ ասֆալտին կփռի, և այլն, ում հետ՝ ինչ, ոնց, բայց Դաշնակցության հետո որևէ մեկն իրավունք չունի այդ ոճով խոսել։ Այսինքն՝ խոսում ենք համերաշխությունից, բայց վերջում տողատակով ասում ենք՝ նայեք հա, ասֆալտին կփռենք»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։

դիտվել է 413 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am