ԱԺ-ում, հավանաբար, կառուցվածքային փոփոխություններ կլինեն

Հրապարակը գրում է.«Ազգային ժողովում, ամենայն հավանականությամբ, կառուցվածքային փոփոխություններ կիրականացնեն․ սա «լավագույն» միջոցն է անցանկալի աշխատողներից ազատվելու, յուրայիններով համալրելու համար։ Աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը փոփոխություններ անելու մասին խոստովանել է մեր լրագրողի այն հարցին ի պատասխան, թե ինչու է ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնն իշխանափոխությունից հետո թափուր, եւ գործառույթն այդ իրականացնում է աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մեր թերթի դեմ արշավ նախաձեռնած Լիլիթ Մինասյանը։

«Որոշակի ստորաբաժանումներ կան, որոնց կուրացիան իրականացնում է Մինասյանը։ Մենք դեռ ընդհանուր պետք է պատկերացնենք ԱԺ կառուցվածքը, որ հասկանանք՝ ինչն ինչոց է, նոր իրականացնենք մրցույթ։ Հավանաբար, պաշտոնների անձնագրերի վերանայման խնդիր կլինի»,- ասել է Գալստյանը։

Այսինքն՝ կառուցվածքային փոփոխություննե՞ր են հնարավոր։ «Հաշվի առնելով մեր առջեւ դրված խնդիրները, այն տեսլականը, որ մենք ունենք, միգուցե նաեւ անհրաժեշտություն լինի կառուցվածքային փոփոխությունների»։ Այսպիսով՝ կկարողանաք առանց գլխացավանքի ձեր կադրերով համալրել խորհրդարանը, վհուկների որս սկսել։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ կադրեր չունեմ, ավելին՝ ես բոլոր կադրերի մասով հայտարարում եմ մրցույթ, որի համար հատուկ էջ եմ բացել, անկախ նրանից՝ պետական ծառայո՞ղ են, թե՞ պայմանագրային»։

Բայց դուք իմ հիշատակած պաշտոնի համար մոտ մեկ տարի է՝ մրցույթ չեք հայտարարել։ «Հիմա Դուք մի բան եք ասում, որ ես ամբողջական ինֆորմացիային չեմ տիրապետում։ Էլի եմ ասում՝ կան պաշտոններ, որոնց անձնագրերը վերանայելու կարիք միգուցե զգացվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 430 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am