ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով հայ պաշտոնյաների դիմումները շատացել են
«Ժամանակ»-ը գրում է. «Ըստ Հայաստանում ՌԴ դեսպանատան մեր աղբյուրի՝ վերջին շրջանում հաճախակիացել են արագացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով նախկին և ներկա պաշտոնյաներից ստացվող դիմումները: Սա անմիջական կապ ունի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավապահ մարմիններին չհանձնելու ՌԴ իշխանությունների որոշման հետ:
Հայ պաշտոնյաները համարում են, որ ՌԴ քաղաքացիությունը հուսալի պաշտպանություն է Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական և քրեական հետապնդումներից պաշտպանվելու համար»:
Մանրամասները՝ թերթի համարում:
