«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունների կողմից դատական համակարգում վեթինգ սկսելու մասին նախորդ շաբաթ արված հայտարարությունն իր նախապատմությունն ունի. այս գաղափարը դեռևս փետրվարից է քննարկվել թիմի ներսում, սակայն թեման ակտիվացել է միայն վերջին հայտնի իրադարձություններից հետո, երբ որոշվել է արագացնել գործընթացը:
Գաղափարի «քավորը» ՔՊ-ական Վահե Գրիգորյանն ու պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն են: Ի դեպ, ըստ որոշ աղբույրների հավաստման, հենց նրանք էլ որպես փորձագետ ներգրավել են Ռուբեն Կարանզային, որպեսզի վերջինս մանրամասն ներկայացնի խնդրի բուն էությունը:
Ըստ նույն աղբյուրի փոխանցման՝ վեթինգի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն արդեն գրեթե ավարտված են. դրա մասին, ի դեպ, նախօրեին խորհրդարանում ակնարկեց նաև Լիլիթ Մակունցը, ինչը հատկապես ընդդիմության շրջանում տարակուսանք է առաջացրել, քանի որ մինչ այդ վեթինգ հասկացության մասին ընդհանրապես ոչ մի խոսք չի եղել, իսկ քննարկումներն ընթացել են իշխանության «խոհանոցում»՝ բավական նեղ շրջանակներում:
Ի դեպ, վերջին օրերին որոշակի զարմանք է նկատվում նաև իշխանական որոշ պատգամավորների շրջանում, քանզի այս ամենն իրենց համար էլ է անակնկալ եղել»:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը