2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների անուններն արդեն հայտնի են: Առաջադրվելու ցանկություն են հայտնել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը, Աշոտ Ղուլյանը, ինչպես նաև «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, ԼՂ նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը: Hayeli.am-ը վերջերս տեղեկություն էր հրապարակել, որ Արցախի գեներալիտետը և ներկա իշխանությունը պաշտպանում է Բալասանյանի թեկնածությունը: Նրան աջակցում են նաև ՀՀ նախկին իշխանությունները: Մեր տեղեկություններով նախագահ Բակո Սահակյանի համար ընդունելի է նաև նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի տարբերակը, չնայած ռազմական թևը նրան դեմ է: Նշենք, որ նախագահի թեկնածուների պաշտոնական առաջադրումը կսկվի դեկտեմբեր-հունվար ամիսներին: ․
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը