Խոշոր ավտովթար Երևանում. Ford-ը բախվել է կայանված Opel-ներին, դուրս եկել հանդիպակաց գոտի ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին

Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Սոս Գասպարյանի վարած Ford մակնիշի 36 AX 371 համարանիշի, Սևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Ալիկ Բենյամինյանի վարած Opel մակնիշի 35 RV 115 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Վասիլ Սարիբեկյանի վարած Opel մակնիշի 35 ZF 402 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Ա. Բենյամինյանը ՝ Մալայանի անվան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը ՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Բաբաջանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford-ը, որը բախվել է կարմիր լույսի տակ կանգնած Opel-ներին, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Օպերատիվորեն ժաանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուիցչները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 338 անգամ
Լրահոս
Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք․ «Հրապարակ» Վահե Ղազարյանի հրավերքին վարչապետն էլ է եղել․ «Հրապարակ» Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ» ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» The Washington Post: США потеряли четверть беспилотников Reaper в войне с Ираном Россия будет самостоятельно выбирать цели для ответа на разбой и пиратство западных стран У России появился неожиданный союзник, которого невозможно контролировать, — Newsweek ЕС попросил Бразилию стать посредником в контактах с Россией Азербайджан и Казахстан завершили морскую прокладку волоконно-оптической линии связи по дну Каспия Ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանությունները նորից ստում են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան․ մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ է նաև ներքին մխիթարություն Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է 1,7 մլն դրամ տուգանք Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am