Փաշինյան-Պուտին հանդիպումը դառնում է ինտրիգային. ՌԴ նախագահը երկընտրանքի առջեւ է

«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունենալիք ԵԱՏՄ Վեհաժողովի՝ հոբելյանական, հնգամյակի առիթով Վեհաժողովի այսպես ասած կուլիսային ինտրիգներից մեկն այն է, թե տեղի կունենա՞ Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում: Այդ ինտրիգը հասունացրել են հայաստանյան ներքաղաքական զարգացումները, որոնք բավականին լայն «սփռում» ունեն՝ Հայաստան, Արցախ, Արցախում ռուսական էմիսարներ Կոլերովի եւ Տարասովի հայտնի հայտարարություն ռուսական մանդատի մասին, Ռոբերտ Քոչարյանի դատական գործ եւ խափանման միջոցի փոփոխություն, նաեւ Միհրան Պողոսյանի հարց ու թերեւս կարեւորներից մեկը՝ ապրիլյան պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողով:

Իհարկե, առաջին հայացքից այստեղ հարցը վերաբերում է Հայաստանի ներքին խնդիրներին՝ կապված պատերազմի հանգամանքների հետ, սակայն հաշվի առնելով այն, թե ինչպիսի ներքին եւ արտաքին քաղաքական միջավայրում է մի քանի տարի շարունակ հասունացել ագրեսիան, եւ թե ինչպիսի նշանակալի, առանցքային դեր է ունեցել դրանում ռուսական գործոնը, կարելի է պատկերացնել, թե քննիչ հանձնաժողովի միջոցով ապրիլյան պատերազմ ուսումնասիրելու քայլն ինչ արձագանք կամ սպասում կարող է առաջացնել Ռուսաստանում:


Այս տեսանկյունից, Փաշինյան-Պուտին հանդիպումը դառնում է ինտրիգային, կամ ավելի շուտ՝ ստանում ինտրիգի լրացուցիչ դոզա, քանի որ այդ հանդիպումները թավշյա հեղափոխությունից հետո երբեք չեն զգացել ինտրիգի պակաս: Իսկ այստեղ բուն խնդիրն այն է, որ, չնայած առերեւույթ կոշտ հակադրությունների բացակայությանը, չնայած Փաշինյանի հասկանալի դիվանագիտական հավաստիացումներին, որ Պուտինի հետ ամեն ինչ կարգին է, հայ-ռուսական հարաբերությունն ունի օրգանական վերանայման կարիք, քանի որ ակնհայտ է՝ հայկական թավշյա հեղափոխությունը Ռուսաստանում է դիտվում սպառնալիք, ընդ որում՝ եվրասիական մասշտաբով, իսկ հայկական թավշյա հեղափոխության համար էլ Ռուսաստանն ու եվրասիական ակումբն են դիտվում սպառնալիք:

Ընդ որում՝ իրավիճակի նուրբ առանձնահատկությունն այն է, որ այդ օրգանական դիմակայության պահպանման պարագայում չի լինելու հաղթող կամ պարտվող, պարտվելու են թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը: Իսկ այդ պարտությունում շահագրգռված թե՛ ռեգիոնալ-եվրասիական, թե՛ ներռուսական, թե ներհայկական շրջանակներ բավականին մեծաթիվ են եւ ակտիվ, քանի որ Հայաստան եւ Ռուսաստան պետությունների այդ պարտությունը նրանց համար արժենալու է միլիարդների հոսք դեպի անձնական կամ խմբային գրպաններ:

Հայաստանում թավշյա հեղափոխությունը մի քար է, որ առաջացել է այդ «մոնետիզացիայի» ճանապարհին, եւ որը աշխուժորեն փորձում են չեզոքացնել այդ խմբերը: Կօգնի՞, թե՞ կխանգարի նրանց Պուտինը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1387 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am