«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանից երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու, ում հորդորով է իր ՖԲ էջից հեռացրել մայիսի 18-ի աղմկահարույց ստատուսը։ «Ես ոչ մի բան չեմ ջնջել, ես նմա՞ն եմ ըտենց մեկին, որ ինձ ինչ-որ մեկը դիտողություն անի»։ Մինչդեռ կա պատճենը․ «Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը եւ պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել: Այսօր, ժամը 13:00-ին բոլորս դեպի Նոր Նորքի դատարան»։
Ավելի ուշ հանել էր դատարան գնալու կոչը։ Չգիտեի՞ք, որ իրավունք չունեք ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ։ «Ո՞վ ա ասում»։ Սահմանադրությունը։ «Ես ճնշում չեմ գործադրել, էդ ասողներն էլ գլուխները պատին են տվել»։ Բայց Դուք կոչ էիք արել ազդել դատավորի որոշման վրա։ «Դա խախտում չի, ես իրավունք ունեի, ինչ արել եմ, օրենքով եմ արել, այո, լավ եմ արել՝ կոչ եմ արել, ճիշտ եմ արել՝ ուղղորդել եմ, որ գնան փակեն, պետք լինի՝ էլի կանեմ... պետք լինի՝ կփակենք, պետք լինի՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կփակենք»։
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը