«Եթե այդքան մտահոգ եք Քոչարյանի որպիսությամբ, կարող եք դիմել նրա գրասենյակ». Բակո Սահակյանի կոշտ արձագանքը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բակո Սահակյանի եւ «Իմ քայլի» փակ հանդիպումն անցել է բավականին կառուցողական, բացառությամբ մի էպիզոդի․ երբ Փաշինյանի ֆանատ Քրիստինե Պողոսյանն Արցախի նախագահին բարեւելուց հետո հարցրել է՝ Քոչարյանը ո՞նց է, Բակո Սահակիչը, որի հանդարտությանը կարելի է նախանձել, կոշտ արձագանքել է՝ եթե այդքան մտահոգ եք Քոչարյանի որպիսությամբ, կարող եք դիմել նրա գրասենյակ, եւ պահանջել է փոխադարձ հարգանքի մթնոլորտ պահպանել։

Հարցեր են հնչել ինչպես Արցախի շուրջ զարգացումների, այնպես էլ Արցախի նախկին եւ ներկա պաշտոնյաների հայտարարությունների մասին։ Հետաքրքրվել են Վիտալի Բալասանյանի պահվածքով։ Բակո Սահակյանը նշել է, որ կարելի էր ավելի կոռեկտ լինել, բայց «մարդու խառնվածքից է, բոլորս իրար նման չենք»։ Ասել է, որ եթե ինչ-որ խնդիր է առաջանում, չպետք է միմյանց հետ Ֆեյսբուքով խոսեն, ինքը պատրաստ է ցանկացած ֆորմատով հանդիպել՝ տհաճ նստվածքներից խուսափելու համար։
Հարցրել են Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորության մասին, ասել է, որ դա ոչ միայն Քոչարյանի հետ ունեցած ընկերական հարաբերություններով էր պայմանավորված, այլեւ մթնոլորտը լիցքաթափելու, դատարանի մոտ հավաքված կողմ եւ դեմ քաղաքացիների միջեւ բախում թույլ չտալու ցանկությամբ։ Հետաքրքրվել են՝ Արցախից մարտի 1-ին Հայաստան զորք բերվե՞լ է, նա կտրուկ հերքել է»:

դիտվել է 722 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am