«Եթե անուններ չհնչեցին, ուրեմն Փաշինյանը ծայրաստիճան անպատասխանատու ղեկավար է դարձել»

«Իրատես» թերթը գրում է. «Երեկվա մեծ բեմականացման թիկունքում ավելի կարևոր բան տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը խոսեց դատական համակարգը նոր Հայաստանի ձգտումներին համապատասխանեցնելու մասին, սակայն առավել կարևոր բան «սղացրեց» իր ելույթում։

Խոսելով Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրելու մասին, Փաշինյանն ասաց.

«Մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար»:

Ի՞նչ ասել է՝ արցախցին հաճախ ավելի շատ է տուժել մեր երկրի համակարգային կոռուպցիայից։ Սա սովորական քաղաքական գործչի հայտարարություն չէ, սա ասում է երկրի վարչապետը, որի խոսքը պետք է փաստական հիմք ունենա։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ իմանալ, թե ինչպե՞ս ու ինչո՞ւ է արցախցին տուժել Հայաստանի համակարգային կոռուպցիայից։

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իր ասածը նաև ապացուցել, այլապես կստացվի, որ մերկապարանոց հայտարարություններ է անում, և հենց ինքն է սերմանում թշնամանք, հրահրում հակասություն։

Սակայն առավել կարևոր մտքերն առջևում են։ «Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»։

Սա և վտանգավոր է, և անհապաղ բացատրություն է պահանջում։ Պետք է բացահայտ ասել, ո՞ր ուժերն են դրանք, ո՞վ է փորձում տարածք հանձնել ժողովրդի թիկունքում։ Եթե այս առումով էլ անուններ չհնչեցին, ուրեմն Փաշինյանը պարզագույն մանիպուլյացիաներով է զբաղված ու ծայրաստիճան անպատասխանատու ղեկավար է դարձել։

Ինչպե՞ս կարող է «ժողովրդի» վարչապետն իմանալ, թե ովքեր են ուզում դավաճանական գործողություններ անել ու նրանց անունները ժողովրդին չասել։ Ինչո՞վ է պայմանավորված այս ակնարկներով ասելիքը, այսինքն, եթե տարածք հանձնողները խելոք նստեն տեղները, Փաշինյանի իշխանության համար սպառնալիք չներկայացնեն, կարող են ազատ ապրել, տարածք էլ հանձնեն, ողջ Արցախն էլ։ Սա՞ է վարչապետ Փաշինյանի՝ այդ մարդկանց չգաղտնազերծելու և ակնարկներով խոսելու նպատակը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 998 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am