Արտակարգ դեպք Արմավիրի մարզում

Այսօր մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ կյանքին վերջ տալու նպատակով Արմավիր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր կամուրջից» փորձում է իրեն ցած նետել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանում ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հարություն Հարությունյանի, և համայնքային ոստիկան Գարիկ Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկանները՝ բաժնի պետի գլխավորությամբ կարողանում են համոզել այդ քաղաքացուն, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին:

Ի վերջո, ոստիկաններին հաջողվում է նրան հետ բերել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Արմավիրի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ քաղաքացին Շիրակի մարզում հաշվառված, սակայն ժամանակավորապես Արմավիր քաղաքում բնակվող 29-ամյա Մ.Ս.-ն է, ով այդ քայլին է դիմել, քանի որ ինքը աշխատում է Արմավիր քաղաքի ավտոլվացման կետերից մեկում և այդ կետի սեփականատեր, Արմավիր քաղաքի բնակիչ, 40-ամյա Ռոլանդ Հովհաննիսյանը մերժել է նրա խնդրանքը, իսկ նա խնդրել էր, որ այլևս չի ցանկանում աշխատել ավտոլվացման կետում, ինչից հետո Ռ. Հովհաննիսյանը ծեծի է ենթարկել Մ.Ս.-ին, որից ինքը նվաստացած զգալով, փորձել է կամրջից ցած նետվելով, ինքնասպան լինել: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոլվացման կետի սեփականատեր Ռ. Հովհաննիսյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և կատարվածի մասին հետաքննչական բաժանմունքում բացատրություն է տվել: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 915 անգամ
Լրահոս
Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք․ «Հրապարակ» Վահե Ղազարյանի հրավերքին վարչապետն էլ է եղել․ «Հրապարակ» Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ» ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» The Washington Post: США потеряли четверть беспилотников Reaper в войне с Ираном Россия будет самостоятельно выбирать цели для ответа на разбой и пиратство западных стран У России появился неожиданный союзник, которого невозможно контролировать, — Newsweek ЕС попросил Бразилию стать посредником в контактах с Россией Азербайджан и Казахстан завершили морскую прокладку волоконно-оптической линии связи по дну Каспия Ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանությունները նորից ստում են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան․ մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ է նաև ներքին մխիթարություն Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է 1,7 մլն դրամ տուգանք Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am