«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ելույթ ունենալով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում` ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ: Անդրադառնալով այն հիմնավորումներին, որ, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել արդեն դատաքննությանը կամ փախչել` Քոչարյանը հայտարարեց. «Ես ունեի երկու անձնագիր` մեկն ինձ մոտ էր, մյուսը` նրանց մոտ՝ ՀՔԾ-ում. ես կարող էի նրանց չասել ու երկրից գնալ»: Այս հայտարարությունը հետաքրքիր է Քոչարյանի` երկու անձնագիր ունենալու առումով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայաստանյան օրենսդրությունը թույլ է տալիս քաղաքացիներին միաժամանակ ունենալ ե՛ւ հին նմուշի անձնագիր, ե՛ւ բիոմետրիկ: Ընդ որում, բիոմետրիկ անձնագրերը նախատեսված են ոչ թե ներքին օգտագործման համար, այլ արտերկիր մեկնելու նպատակին են ծառայում: Հենց սրանով էլ պայմանավորված է Քոչարյանի հայտարարությունը»:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը