«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը վայելում են չինական հյուրասիրությունը և այդ մասին ֆեյսբուքյան գրառումներ անում ու լուսանկարներ հրապարակում, Չինաստան այցի շրջանակներում մի փոքրիկ փաստ գրավել է հասարակության ուշադրությունը:
Նիկոլ Փաշինյանը Պեկինում, չգիտես ինչու, խոսել Է ռուսերեն: Հաշվի առնելով ռուսերենի նրա իմացության հետ կապված վերջին միջադեպը՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ կատակը, սպասելի Էր, որ Փաշինյանն այս անգամ թարգմանչի օգնությամբ կհաղորդակցվի և կխոսի հայերեն: Իսկ եթե ոչ հայերեն, գոնե անգլերեն: Անհասկանալի է, թե ինչու է նա Չինաստանում խոսում ռուսերեն: Այս հարցը, ի դեպ, հենց Փաշինյանի համակիրներն են բարձրացնում նրա ֆեյսբուքյան գրառման տակ:
Մանավանդ Մեդվեդևի հետ միջադեպից հետո շատ գրվեց ու խոսվեց այն մասին, որ ՀՀ վարչապետին ոչինչ չի խանգարում, որ մշտապես՝ բոլոր այցերի ու հանդիպումների ժամանակ խոսի հայերեն և օգտվի թարգմանիչների ծառայություններից: Սակայն Հայաստանի վարչապետը, փաստորեն, որոշել է դեմ գնալ հանրային կարծիքին և կրկին հաղորդակցվել ռուսերենով:
Չինաստանը, անկախ ամեն ինչից, կոմունիստական երկիր է, հասկանալի է, որ այդ երկրի վերնախավում ռուսերենն ընդունված ու հարգի լեզու է, ու հիմնականում բարձրաստիճան չինացիները տիրապետում են ռուսերենին: Բայց, ամեն դեպքում, սուվերեն և արժանապատիվ երկրի ղեկավարին վայել չեն վասալի պահվածքը և նախկին մետրոպոլիայի լեզուն օգտագործելը»:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը