«Իմ քայլը» հիմնադրամը զինհաշմանդամին օգնելու փոխարեն հորդորել է դիմել Ծառուկյանին. Լուսանկարներ

Սաթենիկ Կարապետյանը, ով վերջերս դիմել էր վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին, բուժման ծախսերը հոգալու համար և մերժվել, ֆեյսբուքյան իր էջում ևս մեկ գրառում է կատարել և կից հրապարակել լուսանկար, որում «Իմ քայլը» հիմնադրամը մերժել է զինվորական հաշմանդամի բուժման ծախսը։

Ե՛վ, Սաթենիկին, և՛ զինհաշմանդամին հիմնադրամից տվել են միևնույն պատասխանը: Սաթենիկ Կարապետյանն անդրադառնալով խնդրին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդարադատության եմ պահանջում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Օրերս իմ տեղադրած նյութը իմ էջում որտեղ «Իմ քայլը» հիմնադրամը մերժել էր նամակս, որը մեծ իրարանցում առաջացրեց համացանցում, շատ շատերը սկսեցին իմ հասցեին վիրավորական խոսքեր ասել, ես այդ մարդկանց շնորհակալություն եմ հայտնում։ Հիշեք, որ Աստված ամեն ինչ տեսնում է։

Ուզում եմ ձեզ ներկայացնեմ մի զին հաշմանդամի ով նույնպես դիմել է և մերժում ստացել։ Նա ձեր նմաններին համար սահման է պահել, որ այսօր դուք օգնություն խնդրող մարդուն մերժեք, ու մարդկանց մի խումբ կարողանա վիրավորական խոսքեր ասի առանց մտածելու։

Ալեքսանդրը ով զին հաշմանդամ է, ունի շաքարային դիաբետ և նրան անհրաժեշտ է ամեն տարի 1-ից մինչև 3 անգամ հիվանդանոցոմ պառկել և 10 օրվա բուժում ստանալ, որի բուժման գումարը կազմում է 80.000 դրամ։ Բայց ցավոք Ալեքսանդրը այդ գումարը չունի։ Նա նույնպես դիմել է Աննա Հակոբյանին, որպեսզի օգնի իրեն, բայց ստացել է մերժում։

Հիմնադրամը ինչի՞ համար է բացվել, որպիսի օգնություն հատկացնեն հիվանդներին, իսկ ինչո՞ւ են մերժում հիվանդներին:

Եթե իմ դեպքում բուժումը թանկ արժի, այդ դեպքում Ալեքսանդրի՞ն ինչու են մերժում: Չէ՞ որ նա ձեր և ձեր երեխաների համար է ծառայել։ Մի՞թե ապրել ցանկանալը մեղք է:

Կներեք, որ բավարար գումար չունենք բուժման համար»։

Ստորև ներկայացնում ենք Սաթիկ Կարապետյանի և հիմնադրամի ներկայացուցչի նամակագրությունը:

Ավելի ուշ հիմնադրամին իր դիմում-նամակն է հղել նաև զինհաշմանդամ Ալեքսանդր Ջուլհակյանը: Նրան պատսախանել են, որ հիմնադրամը համապատասխան ծրագիր չունի և չի կարող օգնել զինհաշմանդամին: Ավելին, հիմնադրամից հորդորել են Ալեքսանդրին դիմել այլ կազմակերպություններ, այդ թվում՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին:

Ի դեպ, ըստ «Իմ քայլը» հիմնադրամի հրապարակած ցանկի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, «Իմ քայլին» է փոխանցել 12 մլն դրամ. սա՝ ի միջի այլոց...

newspress.am

Нет описания фото.

На данном изображении может находиться: текст

դիտվել է 1347 անգամ
Լրահոս
Ճամբարակից Երևան եկած աշակերտները նկարվեցին Բագրատ Սրբազանի հետ (video) Ոստիկանները մարդու գլուխ են ջարդում, ու՞ր է ՄԻՊ-ը․ Գառնիկ Դանիելյան (video) Գուրգեն Արսենյանի հետ խոսելիս հունից դուրս եկան (video) Կրա՞կն ընկանք, որ ԼԳԲՏ համայնքից չենք․ լարված զրույց ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց (video) Սուրեն Պետրոսյանը պատասխանում է նիկոլական ստերին (video) Դրանք «մարդասպան են»․ ես Նիկոլին ո՛չ մարդ եմ համարում, ո՛չ էլ․․․ քաղաքացի (video) Շարժումը չի կարող մարել քանի կա ու կլինի մեր հայ Առաքելական եկեղեցին․ Բաբայան Աննան ու Նիկոլը դիմում են ծայրահեղ քայլերի․․․ (video) Բագրատ Սրբազանի` Գյումրվա հանրահավաքը «վարկաբեկողները»․ Գագիկ Համբարյան Ես պատրաստ եմ Աննա Հակոբյանի համար ասմունքել․ Հովհաննես Շահինյան (video) «Միայն մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ կարող են նույնականացնել Ադրբեջանի պահանջը Հայաստանին՝ ճանաչել Խոջալուի «ցեղասպանությունը». Լևոն Զուրաբյանը՝ Արարատ Միրզոյանին ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձին ավելի քիչ եմ հարգում, քան ամենավերջին «բերետին». Ռուբեն Մելիքյան Սրանց նոր տականքությունը․ ակցիաներին մասնակցող արցախացիներին ստիպում են վարձով տներից հանել (video) Քաղաքացին բարձր ձայներ է արձակել, արջը փախել է, սակայն նա չի նկատել երկրորդ արջին, որն էլ հարձակվել է․ նոր մանրամասներ Ինչո՞ւ ՄԻՊ–ն այսօր չընդունեց Բագրատ Սրբազանին (video) Բագրատ Սրբազանը տվել է այս շարժման հաղթական բանաձևը․ պատմաբան (video) ԱԳՆ-ի դիմացից բերման ենթարկված քաղաքացին, ազատ արձակվելու օրը կրկին բերման է ենթարկվել՝ այլ հիմքով Հովհաննես Ազոյանն ո՞վ է, Հռիփսիմե, գնա բերանդ լվա․ սատանաների անունը մի տվեք. Բագրատ Սրբազանը՝ լրագրողին Աշխարհում շատ սիրելի պտուղ-բանջարեղեն կա, որոնց մեջ դդումն ամենաառաջիններից չէ. Սրբազանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. Բայդեն ՀՀ-ն այժմ շրջադարձային կետում է, որտեղ սխալվել չի կարելի. Մարատ Բաշիրով Մեր Ավետիսյան Ժորային ճանապարհից նորից գողացան․ Սրբազանին տեղեկություն փոխանցեցին (video) Կիրանցի բնակիչն իր ձեռքով քանդում է իր տունը, որ ադրբեջանցիներին չմնա Թեժ զրույց Արթուր Խաչատրյանի ու Արարատ Միրզոյանի միջև․ ազատավեցի՞ք էդ «աշեյնիկից ու պավադոկից» (video) Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2024» համատեղ զորավարժությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am