«Պուտինի թաքնված խաղը Հարավային Կովկասում»․ Ադրբեջանի վերելքը, Վրաստանի շեղումը և Ռուսաստանի ձգտումը դեպի Իրան և Մերձավոր Արևելք

Ամերիկյան հեղինակավոր Foreign Affairs պարբերականը վերլուծական նյութ է հրապարակել Ռուսաստանի՝ Կովկասում վարած քաղաքականության և նպատակների մասին։ Նշենք, որ Foreign Affairs-ը նախատեսված է մասնագիտական լսարանի համար, հատկապես՝ գիտնականների, քաղաքագետների և այլ բարձր որակավորման մասնագետների։ Այն ամերիկյան արտաքին քաղաքականության մեյնստթրիմ նարատիվների ուղղվածություն ունի, և մեծ հարգանք է վայելում մասնագետների շրջանակում։ Այսպես՝ պարբերականի վերլուծական նյութը Ռուսաստան-Կովկաս հարաբերությունների մասին։ 

Նախաբան

▪Ապրիլի 17-ին ռուսական տանկերի և բեռնատարների շարասյունը անցավ փոշոտ ադրբեջանական քաղաքների միջով՝ հեռանալով Լեռնային Ղարաբաղից (խմբ․ օկուպացված Արցախից)՝ Հարավային Կովկասի սրտում գտնվող բարձր լեռնային տարածքից, որի շուրջ Ադրբեջանը և Հայաստանը կռվում են ավելի քան երեք տասնամյակ: 2020 թվականից այնտեղ են ռուս խաղաղապահները։ Այժմ հանվում է տարածաշրջանում ռուսական ռազմաբազայի վրա ծածանվող Ռուսաստանի դրոշը։

▪ Թեև Ռուսաստանի դուրս գալը անակնկալի բերեց շատերին, այն էլ ավելի ամրապնդեց ուժերի վերաբաշխումը, որը սկսվել էր 2023 թվականի սեպտեմբերի վերջին, երբ Ադրբեջանը գրավեց տարածքը և ստիպեց մոտ 100,000 ղարաբաղցի հայերի զանգվածաբար հեռանալ գրեթե մեկ գիշերում, մինչդեռ ռուսական զորքերը մի կողմ քաշված հետևում էին 

▪Ադրբեջանը՝ Կասպից ծովում Ռուսաստանին սահմանակից ավտորիտար երկիր, հանդես է գալիս որպես հզոր խաղացող՝ նավթի և գազի զգալի պաշարներով, ամուր ռազմական և շահավետ կապերով թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ:

▪ Մինչդեռ երկու այլ երկրներ՝ Հայաստանն ու Վրաստանը, ապրում են իրենց տուրբուլենտության ժամանակաշրջանը: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավումից հետո ամիսների ընթացքում Հայաստանը՝ Ռուսաստանի ավանդական դաշնակիցը, կտրուկ թեքվել դեպի Արևմուտք:

▪Միևնույն ժամանակ, Վրաստանի իշխող կուսակցությունը խզում է երեք տասնամյակների սերտ կապերը Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ և կարծես թե մտադիր է ընդօրինակել իր ավտորիտար հարևաններին:

▪ Հարավային Կովկասի այս վերակառուցման մեջ տեսանելի չեն բուն Ռուսաստանի մոտիվները։ Տարածաշրջանը, որը ռուսներին հայտնի է որպես Անդրկովկաս, դարերի ընթացքում ունեցել է տարբեր ռազմավարական նշանակություն։ Կայսերական ազդեցությունն այստեղ այնքան ուժեղ չէր, որքան Ռուսական կայսրության կամ Խորհրդային Միության մյուս մասերում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մոսկվան փորձեց պահպանել իր ազդեցությունը՝ շահարկելով տեղական էթնոտարածքային հակամարտությունները՝ փորձելով որքան հնարավոր է շատ զորք պահել տեղում։

▪Բայց Ուկրաինայի հակամարտությունը և Արևմուտքի պատժամիջոցների ռեժիմը փոխել են այս հաշվարկները։ Ռուսաստանին իսկապես անհրաժեշտ են գործընկերներ և հարավում առևտրային ուղիներ, որոնք պատժամիջոցների չեն ենթարկվում։ 

Բաքվի մեծ խաղը

▪Առաջին հայացքից այս տարվա գարնանը Ռուսաստանի միակողմանի դուրս գալը Լեռնային Ղարաբաղից մեծ աղմուկ բարձրացրեց: 2020 թվականին Ադրբեջանը վերականգնեց 1990-ականներին կրած տարածքային կորուստները և կգրավեր Լեռնային Ղարաբաղը, եթե Ռուսաստանը վերջին պահին խաղաղապահ ուժեր չմտցներ տեղի հայ բնակչությանը պաշտպանելու համար։ Սակայն այս խաղաղապահները մնացին լուսանցքում, երբ Ադրբեջանը ներխուժեց Ղարաբաղ անցյալ տարվա սեպտեմբերին: Ռուսները Ղարաբաղում մնալու մանդատ ունեին մինչեւ 2025 թվականը։ Բացի ռուսական իշխնանությունը տարածաշրջանում ընդգծելու, նրանք կարող էին նաև նպաստել որոշ հայերի վերադարձին Լեռնային Ղարաբաղ:

▪Իհարկե, Ռուսաստանի համար այս տարածքից դուրս բերված 2000 մարդն ու 400 զրահամեքենան ողջունելի ուժեղացում դարձան Ուկրաինայում։ Բայց սա ամբողջ պատմությունը չէ:

▪ Որոշելով հեռանալ տարածաշրջանից՝ Ռուսաստանը Ադրբեջանին հաղթանակ պարգեւեց ՝ թույլ տալով ադրբեջանական զինուժին լիովին վերահսկել երկար ժամանակ վիճելի համարվող տարածքը: Հայերի մեծ մասի համար սա նոր հաստատում էր, որ Ռուսաստանը հրաժարվել է իր շահերից։ Գրեթե անմիջապես դիտորդները ենթադրեցին, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ինչ-որ գործարք է կնքվել:

▪ Որպես հարավկովկասյան երեք երկրներից ամենամեծն ու ամենահարուստը, Ադրբեջանը ամենաշատն է շահել Ռուսաստանի դուրս բերումից: Նա հանդիսանում է Արևելք-Արևմուտք էներգետիկ քաղաքականության խաղացող՝ Վրաստանի և նրա մերձավոր դաշնակից Թուրքիայի տարածքով նավթ և գազ մատակարարելով եվրոպական և միջազգային շուկաներ: Իրանի հետ սահման ունենալով, այն նաև ծառայում է որպես հյուսիս-հարավ դարպաս Մոսկվայի և Մերձավոր Արևելքի միջև:

▪Այս ամենին նպաստում է նաև այն, որ ադրբեջանական վարչակարգը, ի տարբերություն Հայաստանի դեմոկրատական ​​կառավարության, կառուցված է նույն ավտոկրատական ​​օրինաչափությունների վրա, ինչ ռուսականը: Ադրբեջանի երկարամյա նախագահ Իլհամ Ալիևը նույնիսկ ավելի խորը արմատներ ունի խորհրդային նոմենկլատուրայում, քան Վլադիմիր Պուտինը։ Ալիևն ու Պուտինը գիտեն, թե ինչպես վարել համատեղ «բիզնես», և նրանց հարաբերություններն ավելի շատ կառուցված են անձնական կապերի և առաջնորդության ոճի, քան ինստիտուցիոնալ կապերի վրա:

▪ Խաղաղապահների դուրսբերումն այս գարնանը, ըստ երևույթին, Բաքվի և Մոսկվայի միջև համաձայնագրի հիմնական բաղադրիչն է: Ռուս խաղաղապահների հեռանալուց ընդամենը հինգ օր անց Ալիևը մեկնեց Մոսկվա, որտեղ քննարկեց երկու երկրների միջև կապերի ընդլայնումը։

▪ Մոսկվայի համար այս ամենը Արևմուտքի հետ նոր առևտրային ուղիներ ստեղծելու մրցավազքի մի մասն է՝ փորձելով փոխհատուցել Ուկրաինայի հակամարտության հետևանքով առաջացած տնտեսական խոցը: Դրա սկզբից արևմտյան կառավարություններն ու ընկերությունները փորձում են արդիականացնել այսպես կոչված «Միջին միջանցքը»՝ երթուղին, որով արևմտյան Չինաստանից և Կենտրոնական Ասիայից բեռները Կասպից ծովով և Հարավային Կովկասով առաքվում են Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը: Ռուսաստանն իր հերթին Վրաստանի ու Ադրբեջանի միջոցով փորձում է ընդլայնել սեփական կապերը Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի հետ։

▪ Ադրբեջանն իր շահեկան աշխարհագրական դիրքի և ոչ դաշնակցային կարգավիճակի շնորհիվ կարողացավ «խաղալ երկու կողմերում»: Այն Միջին միջանցքի կենտրոնական երկիրն է։ Այն ավելացնում է գազի արտահանումը ԵՄ՝ 2022 թվականին Եվրահանձնաժողովի հետ համաձայնության գալուց հետո։ Բայց Բաքուն նույնպես իդեալական դիրք ունի էներգակիրների ռուսաստանյան արտահանողների հետ առևտուր անելու համար: Եվ շնորհիվ Ադրբեջանի՝ որպես տարածաշրջանային ուժային միջնորդի աճող կարգավիճակի, դա կարող է նաև Ռուսաստանին հնարավորություն տալ իրականացնելու Իրանի հետ ավելի ամուր կապեր կառուցելու իր նպատակները: 

Գնացքներ դեպի Թեհրան

▪Հարավային Կովկասում Ռուսաստանի հավակնությունների առանցքային մասը դեպի Իրան ցամաքային տրանսպորտային ուղիների վերականգնումն է։ Ամենագրավիչ երթուղին այն է, ինչ Ադրբեջանն անվանում է Զանգեզուրի միջանցք, առաջարկվող ճանապարհ-երկաթուղային կապ հարավային Հայաստանով, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանին, ադրբեջանական էքսկլավ, որը սահմանակից է Իրանին և Թուրքիային: Երբ բացվի այս 27-մղոնանոց երթուղին, Մոսկվան ուղիղ երկաթուղային կապ կունենա Թեհրանի հետ:

▪Ըստ էության, այս հյուսիս-հարավ առանցքը արդյունավետորեն կվերածնի այն, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայտնի էր որպես «Պարսկական միջանցք», ճանապարհային և երկաթուղային երթուղի, որն անցնում էր Իրանից դեպի հյուսիս՝ Ադրբեջանի միջով դեպի Ռուսաստան, որը տրամադրում էր Lend-Lease-ի օգնության առնվազն կեսը, որ Միացյալ Նահանգները տրամադրել է Խորհրդային Միությանը։

▪Դեռևս 2020 թվականի նոյեմբերին ռուսները կարծում էին, որ համաձայնություն ունեն բացելու այս ճանապարհը, երբ Պուտինը, Ալիևը և Փաշինյանը ստորագրեցին եռակողմ համաձայնագիր, որը պաշտոնապես դադարեցրեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում և ներգրավեց ռուսական խաղաղապահ ուժեր։

▪Պայմանագիրը ներառում էր դրույթ, որը կոչ էր անում ապաշրջափակել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում, և դրանում մասնավորապես նշվում էր Հայաստանով դեպի Նախիջևան տանող երթուղին: Ավելին, նշվում էր նաև, որ այս երթուղու հսկողությունը լինելու է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ձեռքում։

▪Այն ժամանակվանից միջանցքը փակ է մնացել, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողացել պայմանավորվել դրա շահագործման պայմանների շուրջ։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը շարունակում է պնդել, որ վերահսկողությունը պետք է իրականացվի իր անվտանգության ուժերի կողմից:

▪ Ապրիլին Մոսկվայից վերադառնալիս Ալիևը նույնպես ակնարկեց այդ մասին՝ միջազգային լսարանին ասելով, որ 2020 թվականի համաձայնագիրը (որի մյուս բոլոր դրույթներն այժմ որ արդեն ոչ արդիական են) «պետք է հարգել»։

▪ Այսպիսով, միջանցքի բացումը կարող է լինել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նոր գործարքի էությունը. Ռուսաստանի կողմից զորքերը Ղարաբաղից դուրս բերելու դիմաց, ինչը Ադրբեջանի ղեկավարությանը մեծ հաղթանակ է ներկաայցնում, Ադրբեջանը կարող է համաձայնվել Ռուսաստանի կողմից վերահսկել ճանապարհը հարավային Հայաստանում։

▪Եթե նման ծրագիր իրականացվի, դա հավասարազոր կլինի Հայաստանի հարավային սահմանի համակարգված ադրբեջանա-ռուսական զավթմանը , ինչը մղձավանջ է և՛ Հայաստանի, և՛ Արևմուտքի համար։

▪Հայերը կկորցնեն վերահսկողությունը ռազմավարական կարևոր սահմանամերձ շրջանի նկատմամբ։ Միացյալ Նահանգները և նրա արևմտյան դաշնակիցները կտեսնեն, որ Ռուսաստանը մեծ քայլ կկատարի Իրանի հետ բաղձալի ցամաքային ճանապարհային-երկաթուղային կապ ստեղծելու ուղղությամբ: 

Հայկական օտարացում

▪ Ռուսաստանի նախկին դաշնակիցներից ոչ ոք Մոսկվայի հետ հարաբերություններում այնքան կտրուկ խզում չի ապրել, որքան Հայաստանը: Այս երկու երկրները ունեին երկար պատմական միություն՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական կրոնի վրա։

▪Բայց վերջին մի քանի տարիների ընթացքում ամեն ինչ փոխվել է: 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Մոսկվան շարունակեց աջակցել հայերին, սակայն հարաբերությունները գնալով սրվում էին։ Երեւանի համար անցած աշնանը Ռուսաստանի թողտվությամբ Ադրբեջանի կողմից տարածքների զավթումը վերջին կաթիլն էր։

▪Քանի որ Կրեմլը չկատարեց Հայաստանի անվտանգության ապահովման իր պարտավորությունները, Փաշինյանը վճռականորեն սկսեց երկիրը շրջել դեպի Արևմուտք։ Որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ այժմ բարձրաձայնում են ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության գաղափարը։ Հավասարումից Լեռնային Ղարաբաղը հանելուց հետո, Փաշինյանը նույնպես փորձում է նվազեցնել իր երկրի կախվածությունը Ռուսաստանից։

▪ Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք, սակայն, տեղի է ունենում ծայրահեղ անբարենպաստ պահին։ Հաղթանակով ոգևորված և ամուր կապեր ունենալով թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի հետ՝ Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշումը թուլացնելու նշաններ ցույց չի տալիս:

▪Մինչդեռ Հայաստանին շրջապատող մյուս խոշոր տարածաշրջանային տերությունները՝ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, գիտակցում են, որ Արևմուտքը «գելարվել է»: Չնայած բազմաթիվ տարաձայնություններին, նրանք Ադրբեջանի հետ ունեն ընդհանուր օրակարգ՝ նվազեցնել Արևմուտքի ռազմավարական հեղինակությունը տարածաշրջանում և մեծացնել սեփականը։

▪Հայաստանի շուրջ նոր դիմակայությունը պարզապես կեցվածք չէ. Փաշինյանի իշխանությունը, ըստ երևույթին, եկել է այն եզրակացության, որ իր ապագան Արևմուտքն է։ Թեև այս քայլը երկարաժամկետ հեռանկարում իմաստ ունի, այն կրում է բազմաթիվ կարճաժամկետ ռիսկեր: Հայաստանը ճնշող մեծամասնությամբ կախված է ռուսական էներգետիկայից և ռուսական առևտրից. Մոսկվան մատակարարում է իր գազի 85%-ը, ցորենի 90%-ը և ամբողջ վառելիքը իր միակ ատոմակայանի համար, որն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ երրորդը:

▪Մինչդեռ, հայ պաշտոնյաներն ու փորձագետները վախենում են երկրի ինքնիշխանությանն ուղղված էլ ավելի անմիջական ռազմական սպառնալիքներից։ Դրանցից մեկն այն է, որ Ադրբեջանը, համաձայնեցնելով Ռուսաստանի հետ, ունի ռազմական ներուժ՝ ցանկության դեպքում մի քանի ժամվա ընթացքում ուժով զավթելու Զանգեզուրի միջանցքը։

▪ Մյուս սպառնալիքն այն է, որ Հայաստանում չվերահսկվող ներքին ուժերը, արտաքին աջակցությամբ, կարող են փորձել տապալել Փաշինյանի կառավարությունը բռնության կամ կազմակերպված փողոցային ցույցերի միջոցով՝ երկիրը ապակայունացնելու և ավելի ռուսամետ կառավարությանը իշխանություն վերցնելու համար:

▪Այս սպառնալիքները զուգահեռ են ընթանում դիվանագիտության հետ։ Ադրբեջանը շարունակում է երկկողմ բանակցություններ վարել Հայաստանի հետ՝ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար խաղաղ համաձայնագրի ձեռքբերման նպատակով։ Արդյոք երկու պատմական հակառակորդները կարող են խուսափել պատերազմի մեջ մտնելուց, մեծապես կախված կլինի նրանից, թե որքան պատրաստակամ կլինեն արևմտյան տերությունները, չնայած Ուկրաինային ստանձնած իրենց պարտավորություններին, ներդնելու քաղաքական և ֆինանսական ռեսուրսներ՝ աջակցելու նման կարգավորմանը:

Վրացական անորոշություն

▪ Մինչ Հայաստանը փորձում է շարժվել դեպի արևմուտք, Վրաստանի կառավարությունը, մի երկիր, որը Սառը պատերազմի ավարտից հետո վայելում է Եվրոպայի և ԱՄՆ-ի հսկայական աջակցությունը, կարծես հակառակն է անում:

▪Հետխորհրդային Ռուսաստանը Վրաստանի գործերին միջամտելու երկար պատմություն ունի, և վրացիների մեծամասնությունը խորը հակակրանք ունի Մոսկվայի նկատմամբ: 2008 թվականին Թբիլիսին խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները այն բանից հետո, երբ ռուսական զորքերը հատեցին սահմանը և ճանաչեցին երկու անջատված տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

▪Դեռևս իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հիմնադրվել և ֆինանսավորվում է Վրաստանի ամենահարուստ գործարար Բիձինա Իվանիշվիլիի կողմից և իշխանության է 2012 թվականից, այրում է կամուրջներն իր արևմտյան գործընկերների հետ:

▪ «Վրացական երազանքի» առաջնային խնդիրը կարծես թե ներքին է՝ սեփական իշխանության ամրապնդումն ու ընդդիմության վերացումը։ Կուսակցությունը կենտրոնացած է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում աննախադեպ չորրորդ անգամ հաղթելու վրա։ Այնուամենայնիվ, կտրուկ հակաարևմտյան շրջադարձը բարեկամական ազդակներ է ուղարկում Ռուսաստանին։ Իշխող կուսակցության մեկ այլ կրկներգն այն է, որ թույլ չի տա Վրաստանին դառնալ «երկրորդ ճակատ» ուկրաինական հակամարտության մեջ։

▪Ինչպես Ադրբեջանի ղեկավարությունը, այնպես էլ Վրաստանը ղեկավարող մարդիկ հասկանում են Մոսկվային: Իվանիշվիլին իր հարստությունը վաստակեց Ռուսաստանում 1990-ականներին և սովորեց հաղթել տասնամյակի դաժան բիզնես միջավայրում: Նրա շրջապատից մի խումբ մարդիկ մեծ գումարներ են վաստակել Ռուսաստանից՝ ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո։ Ավելին, Վրաստանը բացել է իր դռները ռուսական բիզնեսի և բանկային ակտիվների համար, և երկու երկրների միջև վերսկսվել են ուղիղ չվերթները։

▪ Եթե վրացական ընդդիմությունը կարողանա հաղթահարել իր պատմական տարաձայնությունները և հաղթել այս աշնանը, ինչը հեշտ գործ չէ, ապա Վրաստանի եվրոպամետ հետագիծը կվերսկսվի: Բայց մինչ այդ պահը շատ բան կարող է տեղի ունենալ։ Թբիլիսիում մշտական ​​ճգնաժամն այժմ երաշխավորված է մինչև այս տարվա վերջ, եթե ոչ դրանից հետո: Կողմերից ոչ մեկն այդքան հեշտությամբ չի նահանջելու:

▪Կառավարությունը կորցրել է ողջ վստահությունը իր արևմտյան գործընկերների մոտ, և Ռուսաստանի օգնությանը դիմելը չափազանց վտանգավոր կլինի: Անորոշությունը ևս մեկ այլ «դժոկեր» է ավելացնում Հարավային Կովկասի ռազմավարական ուղղության վերաբերյալ ավելի մեծ հաշվարկներին։ 

Կորցնելով վերահսկողությունը

▪Պուտինը ճանաչում է Հարավային Կովկասի արժեքը Ռուսաստանի համար, սակայն 2022 թվականից ի վեր նա քիչ ժամանակ ունի դրա համար։ Մոսկվան չունի որևէ հստակ ինստիտուցիոնալ քաղաքականություն ամբողջ տարածաշրջանի կամ Ուկրաինայից դուրս այլ տարածաշրջանների նկատմամբ։

▪Ռազմական հակամարտությունն ամրապնդել է Կրեմլի ղեկավարի որոշումներ կայացնելու խիստ անհատականացված սովորությունները, ով կարծես թե շահագրգռված չէ խորհրդակցությունների կամ մանրամասն վերլուծությունների մեջ: Սա հանգեցրել է բոլորովին այլ հարաբերությունների երեք երկրների հետ։

▪Ադրբեջանի առաջնորդ Ալիևը, ով Ռուսաստանի նախագահի հետ շփվելու երկու տասնամյակի փորձ ունի, թվում է, թե ամենից հարմար է Պուտինի աշխատանք վարելու ձևը: Նա կարող է նաև վստահություն ստանալ այն ուժեղ անձնական և ինստիտուցիոնալ աջակցությունից, որը ստանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից:

▪Վրաստանի դեպքում, որի հետ Ռուսաստանը դիվանագիտական ​​հարաբերություններ չունի, չկան անձնական հանդիպումներ կամ կառուցվածքային բանակցություններ։ Ամեն ինչ տեղի է ունենում ծայրահեղ ոչ պաշտոնական և միջնորդների մասնակցությամբ։ Եվ այստեղ բիզնեսը փոխշահավետ հարաբերությունների հիմքն է։

▪Պարադոքսալ է, որ տարածաշրջանի միակ երկիրը, որը երկարամյա պաշտոնական և ինստիտուցիոնալ կապեր ունի Ռուսաստանի հետ՝ Հայաստանը, ձգտում է խզել այդ հարաբերությունները:

▪Այս բոլոր գործոնները չափազանց անկանխատեսելի են դարձնում Ռուսաստանի պահվածքը տարածաշրջանում, ինչպես նաև այլուր։

▪ Այն պահից, երբ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը, շահարկումներն ավելացան այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ Աբխազիայում: Կարո՞ղ է Ռուսաստանը շարունակել իր ամբողջական անեքսիան՝ դրանով իսկ Սև ծովում նոր ռազմածովային բազա ապահովելով։ Կամ կարո՞ղ է շուտով կնքվել Ադրբեջանի հետ կնքված գործարքի նման գործարք, որով Մոսկվան թույլ կտա Վրաստանին անարգել մտնել Աբխազիա՝ իր եվրատլանտյան հավակնություններից հրաժարվելու դիմաց:

▪ Տեսականորեն այս տարբերակներից որևէ մեկը հնարավոր է, թեև հավանական է, որ Պուտինը կնախընտրի ստատուս քվոն և կշարունակի կենտրոնանալ Ուկրաինայի վրա:

▪Ադրբեջանից ռուսական զորքերի դուրսբերումը թուլության նշան է։ Այդպես է նաև Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք և վրաց հասարակության զանգվածային դիմադրությունը ընդդիմության կողմից «ռուսական օրենքի» կոչմանը։ Բայց եթե Մոսկվան ավելի թույլ է թվում տարածաշրջանում, ապա Արևմուտքն ավելի ուժեղ չի թվում: Նշանակալից եվրոպամետ հասարակական ուժերը մրցակցում են քաղաքական և տնտեսական ուժերի կողմից, որոնք Հարավային Կովկասը քաշում են բոլորովին այլ ուղղություններով։

դիտվել է 11069 անգամ
Լրահոս
Ո՞վ է ԲԴԽ նորընտիր նախագահը Սատանան Նիկոլի միջոցով փորձում է հայից գողանալ նրա ապրելու, վերածնվելու ու հոգևոր սիմվոլը՝ Արարատը. Շարմազանով Իրանի գերագույն առաջնորդը մեկնաբանել է իրավիճակը Սիրիայում Դիլիջանի քաղաքապետը եղբորը համայնքային հողատարածք է օտարել. պնդում է՝ օրենք չի խախտել. azatautyun.am Մեր կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել Թրամփի վարչակազմի հետ. Իրանի փոխնախագահ Այս ճակատագիրը սպառնում է բոլոր ՔՊ-ական պատգամավորներին, եթե հակառակն իրենք չանեն. Ղազարյան ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը․ Վահե Դավթյան Խոշոր ավտովթար՝ Երևանում Ռուսաստանում ոստիկանները թմրանյութ տեղափոխող ռոբոտ շան են «բերման ենթարկել» Ալիևի՝ «պատմական հայրենիք» վերադառնալու պատրանքը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների «կարգավորման» ֆոնին Հայտնի է, երբ կսկսվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը Կիրանցում 96 տնային տնտեսությունների տրամադրել է դրամական աջակցություն Էրդողանի դուստրը հպարտանում է Հալեպում ծածանվող Թուրքիայի դրոշով (լուսանկար) Ես ի՞նչ եմ արել, Գեղամ, որ ինձ ներում ես․․․ Աղազարյանը մանդատը վայր չի դնում, քանի որ վախեր ունի՝ հենց մանդատը վայր դնի, իրեն կկալանավորեն. Armlur.am ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը Ավինյանի տոմսը դեպի ԱՄՆ արժեցել է 7.6 մլն դրամ. Factor.am Դեկտեմբերին կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր ջերմաստիճան Մատիտի պատճառով 4 աշակերտներ հայտնվել են հիվանդանոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am