Օրերս «խաղաղության դարաշրջանը» հասել էր Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղ։ Ադրբեջանական կողմից կրակոցներ էին արձակվել գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։
Այդ նույն պահին փամփուշտները ձուլելու և զարդեր պատրաստելու, Մեհրիբանին Արցախ հրավիրելու ջատագով Աննա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի կինը և «խաղաղության» հարցերում գերակտիվություն ցուցաբերողը, գտնվում էր Սյունիքի մարզում։ Թուրք–ադրբեջանական զույգի կողմից «Զանգեզուրի միջանցքի» մասին պահանջների ֆոնին Աննայի այցը մահաբեր ուրվականի է նմանվում։
Բանն այն է, որ նախկինում Ա․ Հակոբյանը ֆոտոսեսիաներ էր անում այն տարածքներում, որոնք հետագայում հանձնվեցին իր ամուսնու՝ Նիկոլի կողմից։ Ֆոտոներ կային Տիգրանակերտից, Շուշիից։ Հիմա նա նկարվել է Սյունիքի մարզի քաղաքներում։ Կրկնենք՝ «Զանգեզուրի միջանցքի» պահանջների ֆոնին։
Ի դեպ, Նիկոլի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ նույնպես պետք է դիտարկել «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շրջանակներում։ Թուրքիան ու Ադրբեջանը միջանցքը որպես նախապայման են դիտարկում, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի բացման համար։ Ալիևը բաց հայտարարել է, որ ադրբեջանցիները պետք է տեղաշարժվեն այդ միջանցքով այնպես, ինչպես հայերը Լաչինով են տեղաշարժվում։ Թուրքիան էլ պարբերաբար հայտարարել է, որ միայն ադրբեջանական պահանջները բավարարելուց հետո կկարգավորի իր հարաբերությունները ՀՀ–ի հետ, այսինքն՝ կբացի սահմանը, կհաստատի դիվանագիտական հարաբերություններ։
«Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը կա նաև Շուշիում Ալիևի ու Էրդողանի միջև կնքված հակահայկական հռչակագրում։ Ճիշտ է, Նիկոլը հայտարարում է, որ միջանցքային տարբերակ չի լինելու, բայց նրա խոսքը զրոյական արժեք ունի, հատկապես երբ ինքը՝ հանուն սեփական աթոռի, սպասարկում է թուրք–ադրբեջանական օրակարգը։
Հունվարի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը։
Հունվարի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վան Համբարձումյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 30-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Նաիրա Մելիքյանը։
Հունվարի 30-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Հունվարի 30-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հունվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը:
ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. պատերազմից հետո բանակաշինության պատկերը. հունվարի 28-ը «Հայոց բանակի» հիմնադրման օրն է:
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը