Հրաժարվել եմ բացատրություն տալ. «5-րդ ալիքի սեփականատեր»
Հրապարակը գրում է. Երեկ,ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։ Վերջինս չհամաձայնեց, որ իրեն բերման են ենթարկել, ասաց՝ ուղղակի հրավիրել էին խոսակցության։ «Հրավիրել են, ինչ-որ դեպքի վերաբերյալ բացատրություն են պահանջել։ Իմ հետ կապ չունի, հրաժարվել եմ բացատրություն տալուց»,-ասաց Արմեն Թավադյանը։
