«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սկսվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի դատաքննությունը։ Այն ընթանում է Երեւանի դատարանի Նոր Նորքի նստավայրում։ Գործը քննող դատավորը՝ Դավիթ Գրիգորյանը, ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի երկարամյա դեկան Մարատ Գրիգորյանի որդին է։
Ի դեպ, Մարատ Գրիգորյանը «Հրապարակի» դեմ դատական հայց է ներկայացրել․ հավանաբար, հույս ունի, որ դատավոր որդու օգնությամբ կշահի գործը։
Տարօրինակ է, որ նրա դատավոր որդին չի աջակցել հայցը կազմելուն կամ գոնե չի զգուշացրել, որ հոր ֆակուլտետում աշխատող դասախոսները՝ նրա ենթակաները, չեն կարող իրենց դեկանի հետ միասին դիմել դատարան, քանի որ հոդվածում հրապարակվել են բացառապես Մարատ Գրիգորյանի հետ կապված տեղեկություններ, իսկ Քաղաքացիական օրենսգրքով այն անձը, ում վերաբերյալ տեղեկություններ չեն տարածվել, չի կարող դիմել դատարան։ Անգամ եթե ենթակաները որոշել են «շեֆի» իրավունքները կոլեկտիվ հիմունքներով պաշտպանել մամուլից, դա տարրական անգրագիտություն է»:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը