Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. Մյասնիկյան պողոտայի բնակիչները փակել են ճանապարհը

Արդեն մեկ ժամից ավելի է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ մահվան ելքով վրարերթ է տեղի ունեցել, ու վրաերթի հարևանությամբ բնակվող քաղաքացիները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատար «Գազել» մակնիշի 35 TС 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում այնուհետև՝ ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի է ենթարկել Renault մակնիշի 35 GL 428 համարանիշի ավտոմեքենան: Հետիոտնը, ով բնակվում է նշված փողոցում, տեղում մահացել է, ինչի համար էլ բնակիչները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի Երևանի քաղաքապետարանը վերջապես իր տված խոստումը կատարի: Իսկ խոստումն այն է, որ նշված վայրում պետք է կառուցվի վերգետնյա անցում: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Բնակիչները հրաժարվում էին ճանապարհը բացել, սակայն ընդառաջելով բաժնի պետ Ա. Պապյանին, ճանապարհի մի հատված ժամանակավորապես բացեցին: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 51 բրիգադը, և բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում Renault-ի վարորդին: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում է նաև «Վարորդի ընկեր» հասրակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը, որը նշեց, որ ինքը մի քանի անգամ իրենց կազմակերպության անունից դիմել է Երևանի քաղաքապետարան, որպեզի Մյասնիկյան պողոտայում 3 հատ՝ այդ թվում նշված վայրում, վերգետնյա անցումներ կառուցեն, սակայն լինում է այն, ինչպես միշտ լինում է նման ողբերգական դեպքերի ժամանակ. պատկան մարմինները գալիս են, բնակիչների ականջներին «լապշա» են կախում ու թողնում, գնում են:

դիտվել է 1502 անգամ
Լրահոս
Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք․ «Հրապարակ» Վահե Ղազարյանի հրավերքին վարչապետն էլ է եղել․ «Հրապարակ» Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ» ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» The Washington Post: США потеряли четверть беспилотников Reaper в войне с Ираном Россия будет самостоятельно выбирать цели для ответа на разбой и пиратство западных стран У России появился неожиданный союзник, которого невозможно контролировать, — Newsweek ЕС попросил Бразилию стать посредником в контактах с Россией Азербайджан и Казахстан завершили морскую прокладку волоконно-оптической линии связи по дну Каспия Ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանությունները նորից ստում են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան․ մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ է նաև ներքին մխիթարություն Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է 1,7 մլն դրամ տուգանք Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am