«Վլադիմիր Կարապետյանը չէ, որ պետք է իմ հայտարարություններին գնահատական տա». Վիտալի Բալասանյան

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանին մայիսյան եռատոնի կապակցությամբ ազատ արձայկելու վերաբերյալ Արցախի ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակին՝ուղղված ՀՀ գլխավոր դատախազին։


«Եթե Արցախի երկու նախագահները՝ գործող և նախկին, դիմել են, որ Ռոբերտ Քոչարյանին թույլ տային մասնակցել Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումներին, պետք է հարգեին այդ դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին: Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական գործի հետապնդումը կասեցնեին, նրանց հայտարարությունն այն էր, որ գոնե այս օրերին, Հաղթանակի օրը բոլոր նախագահները ներկա գտնվեին, մասնակցեին մեր հաղթանակներին»,- ասել էր Վիտալի Բալասանյանը։


Վիտալի Բալասանյանի այս մեկնաբանությանն արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք պահպաներ անհրաժեշտ զսպվածություն։

«Եթե չեմ սխալվում՝ վերջին մի քանի տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել։ Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ լինելով, իր իսկ պնդմամբ՝ Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, իսկ որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ դոլարային միլիարդատեր, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Փոխանակ այս քանի տարվա մեջ հորդորեր ներդրումներ անելու, անտեղի հայտարարություններ է անում»,- ասել էր Վլադիմիր Կարապետյանը:


168 ժամը այս ամենի վերաբերյալ զրուցեց Վիտալի Բալասանյանի հետ։

– Պարոն Բալասանյան, վերջին տարիներին, երբ Արցախում տեղի է ունեցել Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառում, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրանց մասնակցե՞լ է, թե՞ ոչ։

– Չեմ կարող ասել, որ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 9-ի բոլոր միջոցառումներին մասնակցել է, հատկապես, երբ զբաղեցնում էր պետական պաշտոն։ Սակայն Հայաստանից միշտ պետական պատվիրակություն եղել է՝ թե՛ ի դեմս վարչապետի ու նախագահի, թե՛ ԱԺ- նախագահի։ Նրանք մասնակցել են բոլոր միջոցառումներին, մայիսի 9-ին, սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության տոնին։ Այսինքն՝ տարբեր միջոցառումների Հայաստանը՝ ի դեմս առաջին դեմքերի, մասնակցել է։

– Արցախի տնտեսության և ընդհանրապես Արցախի համար Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ է արել։

– Արցախի ազատագրական շարժման ակունքներում Ռոբերտ Քոչարյանը կարևոր դերակատարում է ունեցել։ Եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ և Արցախի Հանրապետության դե ֆակտո և դե յուրե ղեկավարը։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի անձնական միջոցներին, ինչպես նշվում է Վ. Կարապետյանի մեկնաբանության մեջ, չեմ էլ ուզում մեկնաբանել այդ մարդու ասածները, եթե նա տեղյակ է, որ Ռոբերտ Քոչարյանը միլիարդներ ունի, ապա ճիշտ կլինի՝ դիմի համապատասխան մարմիններին և տա հաղորդագրություն։ Ես ընդհանրապես տեղյակ չեմ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին, ուր մնաց՝ Ռ. Քոչարյանին էլ հորդորեի, որ Արցախում ներդրումներ աներ, ես սա անկեղծ եմ ասում։

– Ըստ ՀՀ վարչապետի խոսնակի, Ձեր պաշտոնը զբաղեցնող պաշտոնյան իր մեկնաբանություններում պետք է մի քիչ զուսպ լիներ։ Ձեր մեկնաբանության մեջ ի՞նչն է անզուսպ՝ըստ Ձեզ։

– Նախ՝ այդ հարցն ուղղեք պարոն Վլադիմիր Կարապետյանին, երկրորդ՝ նա չէ, որ պետք է իմ հայտարարություններին գնահատական տա ու ասի, որն է լուրջ կամ անլուրջ։ Իմ խոսքում որևէ անզուսպ հայտարարություն չկա։ Լրագրողների հետ զրույցում ասել եմ, որ Արցախի երկու նախագահները դիմել են, և ՀՀ իշխանություններն ու իրավապահ մարմինները պետք է հարգեին։

Չենք ասել, որ իրավապահներն այդ գործը պետք է կասեցնեին, եթե նա որևէ բան է կատարել, ապա պետք է պատասխան տա օրենքի տառին համապատասխան։ Ասածն այն է եղել, որ, եթե չեն հարգել Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահների դիմումը կամ խնդրանքը, ապա սխալ են արել, քանի որ մենք փորձում ենք միասնաբար նշել այդ օրը։

Սա է եղել կարևորը, որ Հայաստանի իշխանություններին Արցախի իշխանություները համախմբվածության կոչ են անում, և անհրաժեշտ էր, որ այդ կոչին ընդառաջ քայլ անեին։ Սա է եղել իմ անձնական կարծիքը, բայց եթե մարդիկ կան, որ իմ անձնական կարծիքը վերածում են պաշտոնական հայտարարության, խնդիր չկա՝ դա նրանց գնահատականն է։

– Մայիսի 9-ին Արցախում տեսա՞ք Հայաստան-Արցախ միասնականությունը։

– Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում եթե լինում են նման միջոցառումներ, ապա որևէ մեկը չպետք է սպասի պաշտոնական հրավերի, խոսքը բոլորին է վերաբերում՝ թե՛ պաշտոնաթող նախագահներին ու այլ պաշտոնյաների, թե՛ սփյուռքահայությանը։ Նման միջոցառումների մասնակցելը բոլորիս սրբազան պարտքն է։ Մեծ պատասխանատվությամբ մենք պետք է հարգենք ու պաշտենք այն հաղթանակները, որոնք եղել են Արցախի ու Հայաստանի միաբանության ու համատեղ թափած արյան արդյունքում։

– Արցախից վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ. «Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ»: Ի՞նչ կասեք այս ամենի վերաբերյալ։

– Ես չեմ տեսել, թե ինչ է գրել վարչապետը, բայց եթե նա որևէ մեկից լսել է նման բան, ցանկալի կլինի, որ նա բարձրաձայնի, թե ով է նման բան ասել։ Եթե վարչապետը նման բան է ասում, ապա դա իր գնահատականն է, ես չեմ կարող մեկնաբանել։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը նամակ էին ուղղել ՀՀ դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքով։

Նամակին ի պատասխան՝ գլխավոր դատախազը հայտնել էր, որ Ռ. Քոչարյանի գործն արդեն դատարանում է, ուստի իրավասու չէ նրա խնդրի հետ կապված որևէ որոշում կայացնել։

դիտվել է 1443 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am