Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում. բնակիչները բեռնատարներով փակել են ճանապարհը

Արդեն 5 ժամից ավելի է՝ Արագածոտնի մարզի Արտենի-Արագած խոշորացված համայնքի գլխավոր ճանապարհը երկկողմանի փակվել է:

Ինչպես տեղից հայտնում է SHAMSHYAN.com-ը, գյուղացիները, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի իրենց հետ հանդիպմանը ներկայանան Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, որպեսզի վերջնականապես իրենց խնդիրը կարգավորվի:

Lրագրողի հետ զրույցում գուղացիներն ասում էին. «Ով է տեսել չտրված ջրի դիմաց աստղաբաշխական գումար պահանջեն: 40-60 հազար դրամ վարձ են ուզում, մինչդեռ բազմաթիվ անգամ իրենց հայտնել ենք, որ այդ գինը էն գինը չի, որ չտրված ջրի դիմաց մենք պետք է վճարենք: Մի քանի անգամ խնդրի վերաբերյալ բարձրաձայնել ենք Արագածոտնի մարզպետին, բայց ոչ մի օգուտ:

Ընտրութունների ժամանակ եկան սարեր խոստացան, ընտրություններից հետո դրանց իզն ու թոզը էլ չերևաց: Տեղի ջրօգտագործման ընկերությունը կարծես միտումնավոր վատ ու թերի աշխատի, որպեսզի մենք դուրս գանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Հիմա ուզում ենք, որպեսզի վրաչապետն իմանա, որ մենք հավատացել ենք իրեն ու իր հետ քայլելով, հասել ենք մինչև Երևան, օրերով նստացույց ենք արել, հավատալով, որ նրա՝ վարչապետ ընտրվելուց հետո մեր խնդիրները կկարգավորվի:

Բայց հիմա տեսնում ենք՝ ոչ էն վախտ էր մի բան, ոչ էլ՝ հիմա: Իսկ եթե ավելի անկեղծ, էն ժամանակ գոնե մարզպետը գալիս, սարեր էր խոստանում, գնում էր, իսկ հիմիկվա մարզպետը 2 օրա չի էլ բարեհաճում ժամանի: Երեկ նույնիսկ դելեգացիայով գնացել ենք մարզպետարան, որ մարզպետը մեզ ընդունի, բայց չի բարեհաճել , մերժել է, հիմա ինչ, էն ժամանակ ասում էին՝ Մերժիր Սերժին, հիմա էլ ձեզ մերժե՞նք: Տեսնես մարզպետը տեղյակ է, որ գյուղ կանգնի գերան կկոտրի: Ինչ է, ուզում եք նորից ոտքի ելնե՞նք: Ճանապարհը չենք բացելու այնքան ժամանակ, մինչև խնդիրը չկարգավորվի: Մենք վստահ ենք, եթե իրավիճակի մասին ճիշտ ինֆորմացիա հասնի վարչապետին, ապա մի քանի անձինք երանի կտան Նուբարաշենի բանտի բալանդին, դրանք տիզի նման ծծում են մեր արյունը ու վարկաբեկում են կառավարության գործունեությունը:

Դրանց մեջ է մտնում նաև Արագածոտնի մարզպետարանը և տեղի ջրօգտագործման ընկերությունը»: Կայքը հայտնում է, որ մի խումբ գյուղացիներ էլ փակել են երկաթգիծը, նստելով ռելսերի վրա, որպեսզի գնացքների տեղաշարժ չլինի: Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Թալինի բաժնի պետ Արթուր Ֆրանգյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը: Սակայն բողոքի ակցայի մասնակիցներն ասում եին. «Մենք ոստիկաններին համարում ենք ժողովրդի մասնիկ, մենք ոչ մի բողոք ու պահանջ չունենք ոստիկանությունից, սակայն խնդրում ենք, որ մեր պահանջը կատարվի և ժամանեն Տարածքային կառավարման նախարարն ու Ջրային կոմիտեի ղեկավարը»: Մի քանի գյուղացիներ էլ իրենց խոսքում ասում էին. «Ջրի խնդիր մարզը չունի. կանալը բերնեբերան լցված է ջրով, բայց ընենց թիվ են կրակում, որ կամ ի վիճակի չենք վճարելու, կամ էլ պետք է մեր տուն տեղը ծախենք որ ջրի վարձը տանք, իսկ մենք էլ սահմանը անցնենք, մտնենք Թուրքիա: Մեր խնդիրը միայն կարող է լուծել Ն. Փաշինյանը, ում հավատացել ենք որպես առաջորդի ու ուզում ենք մեզ խաբված չզգանք, հավատանք, որ իրոք իրավիճակ է փոխվել, որ իրոք ճիշտ էր Փաշինյանի՝ Մերժիր կարգախոսը, հակառակ դեպքում՝ պիտի հիմա էլ նոր լոզունգ բացենք, ասելով՝ Մերժիր սրանց»:

դիտվել է 1186 անգամ
Լրահոս
Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք․ «Հրապարակ» Վահե Ղազարյանի հրավերքին վարչապետն էլ է եղել․ «Հրապարակ» Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ» ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» The Washington Post: США потеряли четверть беспилотников Reaper в войне с Ираном Россия будет самостоятельно выбирать цели для ответа на разбой и пиратство западных стран У России появился неожиданный союзник, которого невозможно контролировать, — Newsweek ЕС попросил Бразилию стать посредником в контактах с Россией Азербайджан и Казахстан завершили морскую прокладку волоконно-оптической линии связи по дну Каспия Ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանությունները նորից ստում են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան․ մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ է նաև ներքին մխիթարություն Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է 1,7 մլն դրամ տուգանք Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am