«Իրատեսը» գրում է. «Ժողովրդի իշխանության «ծառաները», պարզվում է, այնքան էլ ժողովրդինը չեն, երբ հերթը հասնում է ոչ յուրայիններին։ Սա արդեն նորություն չէ, բայց տարօրինակ է, որ նրանք ցանկություն չունեն հանդիպելու, զրուցելու նաև այն մարդկանց հետ, որոնք հստակ առաջարկություններով, ծրագրերով են ներկայանում։ Այդպիսի «ծառաներից» մեկն էլ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է։
«Նրան հասնելը շատ բարդ գործ է։ Բոլոր հարցերը հասնում են առավելագույնը փոխնախարարին»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԳ նախարարության աշխատակիցներից մեկը, հավելելով, որ փոխնախարարներն են որոշում` այս կամ այն մարդուն արժե՞ ընդունել, թե՞ ոչ, «ցրելն» իրենց պարագայում շատ լավ է ստացվում։
Փաստորեն, ոչ միայն խնդիրների լուծումից է խուսափում Արայիկ Հարությունյանը, այլև ոլորտի վերաբերյալ ծրագրեր, նախագծեր առաջարկող մարդկանց հետ հանդիպումից, գրեթե բոլոր հանդիպումներն անցնում են փոխնախարարների մակարդակով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը