«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարության եւ Առողջապահական տեսչական մարմնի ջրերը սկսել են մեկ առվով չհոսել: Ավելին, այս երկու պետական մարմինների միջեւ տեւական ժամանակ է, ինչ սկսվել է միջգերատեսչական գզվռտոց:
Պատճառն աշակերտուհիներին, առանց ծնողների թույլտվության, գարդասիլ պատվաստելու մասին ահազանգն է, որը, սակայն, հետագայում հերքվել է:
Պարզվել է՝ աղջիկները, որոնց մասին Աբովյան քաղաքի ուսուցիչներից մեկը բարձրաձայնել էր, փաստորեն ցանկացել են դասից ազատվել եւ պատճառ են բերել պատվաստումը: Տեսչությունը վարույթ է հարուցել, ինչը նախարարին դուր չի եկել, եւ նա ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել:
Բայց այս պատմության մեջ ուշագրավ է այն հանգամանքը, որ տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը հենց Արսեն Թորոսյանի շնորհիվ է հայտնվել այդ պաշտոնին: Ստացվում է՝ նախարարը պայքարում է իր կադրերի դեմ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը