«Իրատես» թերթը գրում է. «7-րդ գումարման Ազգային ժողովում ինտրիգները ոչ միայն նիստերի դահլիճում են ծավալվում, այլեւ դրանից դուրս: Խորհրդարանի աշխատանքը կանոնակարգելու եկած նորերն ամեն ինչ խառնել են իրար, չգիտեն՝ ում ինչ հրաման են տալիս, ումից ինչ են պահանջում:
«ԱԺ փոխխոսնակի օգնականը կարող է զանգել լրատվության եւ հանրության հետ կապերի բաժին ու հրահանգել աշխատակիցներին, որ ելույթի տեքստ գրեն: Նրանք կա՛մ չգիտեն, որ դա լրատվական բաժնի գործառույթների մեջ չի մտնում, կա՛մ էլ իրենք են հեռու տեքստեր գրելուց ու այն բարդում են առանց այն էլ ահռելի աշխատանք կատարող մի քանի աշխատակցի վրա»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:
Լրատվական բաժնի աշխատակիցներին միայն տեքստեր գրելով չէ, որ նեղն են գցում: Պարզվում է՝ ամիսներ առաջ, իբր պետական պահպանության ծառայության զգոնությունը ստուգելու նպատակով, խորհրդարան ատրճանակով մուտք գործել ցանկացող ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը «մառոզ է անում». «Ասում է՝ օրինակ ինչու՞ ես դու կարմիր շրթներկ քսել, դա խորհրդարանի աշխատակցի արտաքին տեսքին հարիր չէ: Կարգադրում է՝ ինչպես հագնվել, ինչպիսի դրես-կոդով ներկայանալ: Աշխատակիցներն էլ, գործը կորցնելու մտավախությամբ, շունչները պահած մի կերպ դիմանում են»:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը