Հրապարակը գրում է.«Մաքրուհիների կրճատումից հետո ԱԺ աշխատակիցները տագնապով սպասում են, թե ինչպես է դասավորվելու իրենց ճակատագիրը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն ասաց․ «Մաքրուհիների հետ պայմանագրային պարտավորությունների խնդիրները եղել են մինչ մեր գալը, մենք ընդամենն իրականացրել ենք պարտավորությունները։ Ինչ վերաբերում է մնացած աշխատակիցներին, ոչ մի կրճատում չի լինելու. կան պայմանագրեր, որոնց ժամկետը լրանում է։ Առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով. հայտարարում ենք մրցույթ, որին ցանկանում ենք, որ անպայման մասնակցի նաև աշխատակիցը, որն զբաղեցրել է այդ հաստիքը։
Ընդ որում, նա ունի առավելություն․․․ Ի դեպ, փորձում ենք մրցույթները ձայնագրել, որ խնդիրներ չլինեն: Գիտե՞ք ինչու են տագնապում՝ ելնում են տրամաբանությունից, որ նորերն իրենց մարդկանց կբերեն։ Ես կրկին պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե մասնագետ է, հաճույքով աշխատելու ենք հետը»: Առաջ էլ նման լոզունգներով էին կրճատում․ «Տարբերությունն այն է, որ որդեգրել ենք 1 սկզբունք` աշխատանքի ընդունումը պետք է լինի թափանցիկ։ Առաջ պաշտոնական կայքում թափուր տեղի մրցույթի հայտարարություն չի եղել, հիմա անպայման դրվում է, ես էլ իմ ֆեյսբուքյան էջում առանձին եմ այդ մասին հայտարարում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը