«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ բավականին տհաճ միջադեպ է գրանցվել ուկրաինացի փորձագետ Մուստաֆա Նայյեմի հայաստանյան այցի հետ կապված: Սահմանապահ ծառայությունը Նայյեմին, որը Երևան էր ժամանել հակակոռուպցիոն համաժողովի մասնակցելու նպատակով, թույլ չի տվել մուտք գործել երկիր: Պարզվել է՝ Նայյեմին անցանկալի անձ է, ընդ որում՝ Ռուսաստանի համար, ու այս խնդիրն առաջացել է Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայությունների բազաների տվյալների սինխրոնիզացիայի հետևանքով: Իհարկե, Ուկրաինայի դեսպանատան միջամտության հետևանքով խնդիրն, ի վերջո, լուծվել է, ու փորձագետը մուտք է գործել մեր երկիր, սակայն տհաճ տպավորությունն ու նստվածքը մնացել են՝ արտացոլվելով Նայյեմի ֆեյսբուքյան գրառման մեջ: Նախկինում էլ են եղել Ռուսաստանի համար ոչ ցանկալի օտարերկրացիների մուտքն արգելելու դեպքեր. օրինակ՝ ռուս-վրացական պատերազմի ժամանակ լեհ լրագրողներին թույլ չի տրվել մտնել Հայաստան: Սակայն մինչհեղափոխական Հայաստանում նման իրավիճակն արտառոց չէր. մեր երկրում հաստատված էր ռուսական վասալության ռեժիմ, ու ի վերջո՝ նվազագույնի էր հասցված Հայաստանի սուբյեկտությունը: Հեղափոխական Հայաստանը նույնիսկ չի կարողացել ազատվել Ռուսաստանի համար «անցանկալի քաղաքացիների» տխրահռչակ ցուցակը որպես «հալած յուղ» ընդունելու արատավոր պրակտիկայից: Այս վիճակն ամոթալի, նվաստացուցիչ է, ու այս պարագայում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նույնիսկ կարող է մոռանալ ներդրումների ու տուրիզմի զարգացման մասին, որովհետև քաղաքակիրթ աշխարհն ամբողջացնող ժողովրդավարական երկրների շատ գործարարներ ու քաղաքացիներ «անցանկալի անձի» կարգավիճակ ունեն Ռուսաստանի համար՝ դե յուրե կամ դե ֆակտո: Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, որը շատ է սիրում Ռուսաստանին: Ռուսական ֆորպոստի կարգավիճակ ունեցող երկիրը չի կարող լուրջ ընկալվել միջազգային հանրության կողմից, այդպիսի երկիր չեն կարող գալ զարգացում ապահովող վարկեր»:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը