«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե շատ լուրջ մարտեր են ընթանում իշխանական թեւերի միջեւ. մինչ նիկոլա-վանեցյանական թեւը ցանկանում է, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը պայքարի սորոսականների դեմ, իրենք լինեն «մարտի» արդյունքները պոստ-ֆակտում արձանագրողներ, ընդդիմադիր դաշտը շատ գրագետ հետ է քաշվել` թողնելով, որ իշխանությունն ինքն իրեն ուտի, մաշվի:
Ընդ որում, Դավիթ Սանասարյանի դե ֆակտո պաշտոնանկությունից հետո կրկին ակտիվացել են լուրերը, որ առաջիկայում պաշտոնը կթողնի «սորոսական» թեւի կարկառուն ներկյացուցիչներից եւս մեկը` ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Այդ զոհաբերություններով Նիկոլ Փաշինյանը կփորձի շահել Ռուսաստանի ու Պուտինի սիրտը, բացի այդ, ինչպես կարելի է թույլ տալ, որ Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգը մշակվի սորոսականի համբավ ունեցող մարդու ձեռքով»,- ասաց «Իմ քայլի»» մեր աղբյուրը:
Ի դեպ. ըստ այդ աղբյուրների` այս օրերին «սորոսականները» քննարկում են իշխանությունից անջատվելու, նոր քաղաքական միավոր-կուսակցություն ստեղծելու հարցը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը