«168 ժամ» թերթը գրում է. ««Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, հիմնավորված է ցուցմունքներով, կատարված առերեսումներով: Բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը, հորդորում եմ բոլորին՝ մի քիչ համբերել, երբ գործն արդեն կուղարկվի դատարան, որտեղ բոլորդ և հանրությունը հնարավորություն կունենան ծանոթանալ այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել նախաքննության ընթացքում, որից հետո բոլորը կարող են գնահատել այդ ապացույցների իսկությունը»,-երեկ հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ըստ«168 ժամ»-ի աղբյուրների՝ աղմկահարույց այս քրեական գործի քննության այն փուլում, երբ ըստ ԱԱԾ-ի՝ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Փաշինյանն ընդդիմացել է և փաստարկներ է պահանջել ԱԱԾ տնօրենից: Եվ հակառակ նրա սպասումների՝ փաստարկները, որ դրվել են նրա սեղանին՝ ոչ միայն տրցակներով նյութեր են եղել, այլև տեսանյութ, որում հստակ երևում է Սանասարյանին հաստ տրցակներով գումարներ փոխանցելու դրվագը:
Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, անցած շաբաթ կառավարական ամառանոց Փաշինյանի հետ Սանասարյանին հանդիպման հրավիրելու առիթը հենց այս տեսանյութն է եղել: Փաշինյանը փորձել է տետ-ա-տետ խոսել և պարզաբանումներ պահանջել հեղափոխական բարձրաստիճան պաշտոնյայից:
Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր հանդիպման փաստը, սակայն մանրամասներ չէր ներկայացրել:
Ի դեպ, բացառված չէ նաև հակառակ վարկածը: Օրինակ, այն, որ կարող էր նույն տեսանյութի մասին ինֆորմացիան հատուկ դրվել շրջանառության մեջ՝ հանրային կարծիքի չեզոքացման նպատակով»:
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը